Ծանոթ-բարեկամ-խնամի.կենացները քաղցրանում են

Նոր Հայաստանում «Խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի արմատները գնալով խորանում են ի հեճուկս վարչապետի հայտարարության, թե իրենց իշխանությունում նման բան չենք տեսնի: Օրերս Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը ՝ համացանցում հայտնի Նավակ Ճոճողը՝ (իսկական անունը` Վիլեն Գաբրիելյան) նշանակվեց ոչ պակաս պատասխանատու եւ յուղոտ պաշտոնի: Նա նշանակվեց ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում՝ առողջապահության նախարարի հրամանով : Հարկ է նշել, որ այդ նշանակումից շաբաթներ առաջ մամուլում գրվեց, թե տարեվերջյան խնջույքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հումորներ է արել թիմակիցների առջեւ ու ասել, թե հեղափոխությունից ամենաշատը տուժել են Սերժ Սարգսյանը, որին ազգը մերժել է եւ Վիլեն Գաբրիելյանը, ով մնացել է առանց պաշտոն: Բայց երեւի որոշել է ուղղել բացթողումը եւ ահա, Գաբրիելյանն էլ պաշտոն ստացավ: Այս թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին կառավարչական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման և այլն, և այլն: Բնականաբար, այս չափորոշիչներից էլ ակնհայտ է, որ Վիլեն Գաբրիելյանն այս պաշտոնի կատարյալ հավակնորդներից չէր: Ուշագրավ է, որ այդ ամենն ապացուցելու գործն իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանի մեկ այլ զինակից՝ Դանիել Իոաննիսյանը, որը Փաշինյանի խոսափողն է համատեղության կարգով՝ Հանրային խորհրդի անդամ:
«ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան: Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը, հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը, հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք, դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան)…» գրեց նա իր էջում: Վերջում էլ հավելեց. «Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչով է պայմանավորված իր այս որոշումը, և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է: Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»:
Իհարկե, Իոաննիսյանը չէր գրի այս մասին, եթե պարտված թեկնածուն չլիներ իր մորաքույրը: Այդ դեպքում նա կողջուներ նախարար Թորոսյանի որոշումը՝ խայտառակ չանելով Փաշինյանի իշխանությանը: Իսկ Վիլեն Գաբրիելյանի հարցում, վստահ ենք, որ վճռորոշ է եղել Փաշինյանի խոսքը, քանզի անձամբ Վիլենը իրեն կարծես թե այլ ոլորտում էր պատկերացնում՝ ոստիկանության եւ այդ մասին հրապարակային չի թաքցրել: Միգուցե Փաշինյանը որոշ ակնկալիքներ ունի այս պաշտոնից եւ դրա համար է իր ամենահավատարիմ զինակցին գործուղել: Ինչ մնում է Թորոսյանին, ապա այսքանից հետո նրան այլ բան չէր մնալու, քան հայտարարել, որ Գաբրիելյանը լիովին համապատասխանում է այդ պաշտոնին: Ինչն էլ արեց:

Անի Սահակյան

դիտվել է 8861 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am