Շեշտակի փոփոխություն Նիկոլ Փաշինյանի մոտ


Նիկոլ Փաշինյանը իր ՖԲ էջում գրել է, որ Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշները, որոնք ըստ նրա ոեկորդային են:
«Դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:
- Ծառայությունները՝ 16.6 տոկոսով:
- Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:
- Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։
- Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:
Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը ոգևորված տեղեկացնում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
- Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:
«Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»- նշել է Փաշինյանը:
2011 թվականից սկսած երբեք ՀՆԱ աճը 7 տոկոսից բարձր չի եղել և դրա համար վարչապետն իրեն հպարտ է զգում` մոռանալով, որ 2011 –ից առաջ 5-6 տարի անընդմեջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվել: Այդ տարիներին Հայաստանի տնտեսության աճն իսկապես ռեկորդային էր, դրանից հետո, ի դեպ, երկնիշ աճի ցուցանիշ մեր երկրում երբեք չի գրանցվել: Բայց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանիրն նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նկարված և շինծու աճի մասին խոսելու համար` պնդելով, որ երկնիշ աճը արժանահավատ չէ:
Հայաստանում վիճակագրական տվյալների ամփոփման մեթոդաբանությունն այն ժամանակվանից դեռ չի փոխվել: Փոխարենը շեշտակի փոխվել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն այդ նույն վիճակագրական թվերի նկատմամբ: Այն ժամանակ նա չէր հավատում և իրավացիորեն պնդում էր, թե ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա 11-14 տոկոս աճը առանձնապես չեն զգում: Զգալն, իհարկե, հարաբերական հասկացություն է, որովհետև 2000-2008 թվականներին նվազագույն աշխատավարձը հնգապատկվել է, միջին աշխատավարձը` քառապատկվել: Այսքանով հանդերձ` աճի բարձր ցուցանիշը շատերին, այդ թվում նաև այսօրվա վարչապետին չէր գոհացնում:
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն այժմ համոզված է, որ ՀՀ այլևս հպարտ քաղաքացիները պարտավոր են զգալ և տեսնել 7,8 տոոկս աճը, թեպետ դրա հիմնավորվածությունը խիստ վիճելի է: Պարտավոր են, որովհետև Փաշինյանն է այդպես ուզում, և որ ավելի կարևոր է` նա այդ աճը սեփական մաշկի վրա զգում է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 10272 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am