«Իմ քայլ»-ի պատգամավորները կդատվեն

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավը, ընդդեմ Սահմանադրական դատարանի, կուլմինացիոն փուլ է թևակոխում: Հասկանալով, որ ո'չ քաղաքական ճնշումները, ո'չ

հարուցված շինծու գործերն ու մեղադրանքները, ո'չ էլ վաղաժամ թոշակի ուղարկելու օրինական առաջարկը ցանկալի արդյունք չեն տալիս` Փաշինյանը հրապարակ է նետել նոր, առավել վտանգավոր ավանտյուրա, որի հետևանքները պետության համար անդառնալի կարող են լինել: Հունվարի 30-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը` Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Առաջարկվում է գործող սահմանադրության կոպտագույն խախտումով ստեղծել իրավական հիմք` իրականացնելու սահմանադրության փոփոխություն` առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության: Նախագծով առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահել Ազգային ժողովին։
Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:
ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:
Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները, առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փաստացի իշխող մեծամասնությունը շրջանառում է նախագիծ` անգամ չթաքցնելով, որ այն հակասում է ՀՀ գործող սահմանադրությանը: Մարդիկ գտնում են, որ սահմանադրության դրույթը պահպանելը պարտադիր չէ, որովհետև նախկինում նման կարգավորում չի եղել:
Պարոնա'յք, աղջիկնե'ր և տղանե'ր, նախկինում չի եղել նաև սուպերվարչապետական համակարգ, որն այսօր կա և սիրով ընդունվել է Փաշինյանի և նրա թիմի կողմից: Նախկինում եղել է հզոր նախագահի ինստիտուտ, որն այսօր չկա: Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունեց Հրայր Թովմասյանի գրած սահմանադրութան այն կետերը, որոնք իրեն մեծ իշխանություն են ապահովում, իսկ ահա այն կետերը, որոնք սահմանում են դատական իշխանության, մասնավարոպես ՍԴ-ի իրավունքները, համարում եք անընդունելի և ուզում եք խախտել դրանք: Մինչդեռ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այս լիոզորությունը ՍԴ-ին տրվել է որպես հակակակշիռ սուպերվարչապետության ինստիտուտին:
Գոնե հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը փուռն է տալիս իր ողջ քաղաքական թիմին` առաջարկելով վավերացնել հակասահմանադրական օրինագիծ: Այս օրենքի նախագծին կողմ քվեարկող պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից, երբևէ ստիպված են լինելու կանգնել սահմանադրական արդարադատության առջև և դատվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այս իրողությունը հասկանալի է անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին: Փաստորեն Փաշինյանը մանդատի դիմաց շատ բարձր գին է պահանջում յուրայիններից: Կողմ քվեարկելով այս նախագծին` նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի յուրովի մահապարտները, քանի որ վավերացնելու են ապագայում դատվելու սեփական դատավճիռը:
Բայց, եթե անգամ այս խայտառակ նախագիծն ընդունվի, սահմանադրական փոփոխության նախագիծը ՍԴ-ի հետ համաձայնեցնելու ռիսկը, որից այդքան սարսափում է Փաշինյանը, միևնույնն է, չի չեզոքացվում: Բայց սա արդեն անդրադարձի առանձին թեմա է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 18550 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am