Ներսում իրենց են փռում ասֆալտին, դրսում՝ իրենք

Մինչ հայաստանյան իշխանությունը շուրջօրյա ռեժիմով ասֆալտին է փռում բոլոր ընդդիմախոսներին, պատերազմ է հայտարարել դատական իշխանությանը, մասնավորապես Սահմանադրական դատարանին՝ ի դեմս նախագահի: Ու թվացյալ ճգնաժամը լուծելու նպատակով իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առջեւ՝ անհեթեթ գրիչային պատմություններ հորինելուց սկսած վերջացրած հակաօրինական օրենքների մշակում, Հրայր Թովմասյանի ու իր մերձավոր բարեկամների դեմ 37 թվի մեթոդներով ուժային ճնշումներ գործադրում: Մինչ Հայաստանի վարչապետն ու իր թիմը թիրախավորել են լրատվամիջոցներ, պատերազմ է հայտարարված նաեւ չորրորդ իշխանությանը, խմբագրությունների են ձվահարում, ֆեյքային գրոհներ իրականացնում լրատվամիջոցների նկատմամբ ու օրենքներ մշակում նրանց բերանը փակելու համար, արդեն իսկ կա կալանավորված հեռուստատեսության սեփականատեր, որի միակ մեղքն այն է, որ իշխանությունների ահուսարսափ, երկրի թիվ մեկ կալանավոր Ռոբերտ Քոչարյանի ընկերն է: Մինչ ապօրինի փակի տակ է պահվում պետության նախկին ղեկավարներից մեկը, միայն նրա համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը անցյալի իր վրեժն է նրանից լուծում: Մինչ նախկինները իշխանության ծանր մահակի տակ են , տասնակ քրեական գործեր կան հարուցված, բայց դատարանով գրեթե ոչ մեկի մեղքը հաստատված չէ, քանզի գործընթացներն այդ հեռու են իրավական դաշտից: Մինչ առեղծվածային պայմաններում նախկին բարձրաստիճաններ են <<ինքնասպան>> լինում ու այդ պատմություններն այդպես էլ մնում են չբացահայտված, մարդու իրավունքներ հասկացությունը հիմնովին ոտնահարվել է, երկրի վարչապետի մակարդակով խախտվել անմեղության կանխավարկած ասվածը, երկրում թանձրանում է ատելության մթնոլորտը, որի ձեւավորողն ու տարածողն օրվա իշխանություններն են՝ իրենց սեւ ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական հայտարարություններով, քաղաքական դաշտն իսպառ աղճատված է եւ խորհրդարանում հեղափոխականները շարունակում են նախկինների ձեռագիրը՝ քամահրելով ընդդիմադիր գործընկերներին:

Իսկ այս պայմաններում ավելորդ է խոսել տնտեսության զարգացման մասին, հայրենի ընդդիմադիրները միջազգային ամբիոններում զբաղված են Ադրբեջանին ասֆալտին փռելով: Նրանք իրենց ֆեյսբուքյան պատերը ողողել են ընդդեմ հակառակորդների իրենց հերոսապատումներով, որոնք նա կերտել են ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանի ընթացքում: Ընդդիմությունը ներկայցված է երկու վառ պատգամավորներով՝ Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան, որոնցից եւ ոչ մեկին կարծես թե չի հուզում Հայաստանում տիրող այս մթնոլորտը: Հիմա նրանք պետք է այս ամենի վրա բեւեռեին միջազգային գործընկերների ուշադրությունը, բայց գտել են ավելի անշառ զբաղմունք ու վայելում են մեր հաշվին հերթական շրջագայությունը: Եւ սա այն դեպքում, երբ այստեղ առաջին հերթին հենց իրենց են փռում ասֆալտին, վերահսկում ցանկացած քննադատություն, եթե սա է ընդդիմության խնդիրը՝ մի քանի կցկտուր գրառում ու ելույթ իշխանությունների ասպատակությունների մասին, ապա կարելի է միայն կարեկցել նրանց:

Անի Սահակյան

դիտվել է 3384 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am