Այս շենքում մարդիկ են ապրում. Շամլուղի 10-րդ շենքի բնակիչներին և սեփականատերերին չի բավարարում Լոռու մարզպետի պատասխանը. (Լուսանկարներ)

Շենքի տանիքը վերանորոգվել է, սակայն պատշգամբները փլուզվում են


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Մենք՝ Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի, 2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որ մեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ: Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում: Որևէ ծրագրի առկայության դեպքում՝ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

Մեզ չի բավարարում մարզպետի անորոշ պատասխանը, քանի որ մեր շենքի իրավիճակը պահանջում է հրատապ, արագ լուծումներ: Մենք կոչ ենք անում մեր շենքի ամրացման հարցը դիտարկել 2020թ. հրատապ ծրագրերում:

2018-2019թթ. ՀՀ պատկան մարմինների կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները, վստահ ենք, որ հստակ ցույց են տվել այն իրավիճակը, որում գտնվում է Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, այժմ անմխիթար վիճակում գտնվող շենքը: Բացի այդ թե՛ Լոռու մարզպետը, թե՛ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարն այցելել են Շամլուղ, տեսել են, թե շենքի ետնամասը ինչպիսի սոսկալի վիճակում է գտնվում:

Կրկին ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ շենքի ճակատային մասում կան արդեն փլուզված պատշգամբներ, իսկ 3-րդ հարկի մեծ պատշգամբները արդեն փլուզվում են՝ իրական վտանգ ներկայացնելով ներքևի հարկերում բնակվող բնակիչներին կյանքին, որոնք վախենում են օգտվել իրենց պատշգամբներից:

ՀՀ իշխանություններին հիշեցնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ստացել ենք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված է. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»:

Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշվել էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջարկվել էր Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան 10-րդ շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար, և միևնույն ժամանակ առաջարկվել էր որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
2019թ. ամռանը մեր շենքի տանիքը վերանորոգվեց, ինչի համար մեր շնորհակալությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին, իսկ ոգևորված բնակիչներով մեր միջոցներով կազմակերպեցինք շենքի փոքր պատշգամբների ներկելու, մուտքի դռների և պատուհանների փոխելու գործընթացը:

ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, կարծում ենք, Շամլուղի ամենաանմխիթար շենքը փլուզումից փրկելը և կառուցված տանիքի վրա ծախսված գումարը «ջուրը գցելը» խիստ անտրամաբանական կլինի:

Ուստի, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք՝ մեր շենքի ամրացման պահանջը ներառել 2020 թվականի հրատապ ծրագրերում: Նկատենք նաև, որ հաճախ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այցելելիս տեսնում ենք, թե ինչպես են 1940-50-ական թվերին կառուցված, փլուզման եզրին գտնվող բնակելի շենքերն՝ իրենց փայտե մեծ պատշգամբներով ամրացվում, նորացվում:

Հարգելի իշխանություննե՛ր, Շամլուղի 10-րդ շենքը հեղափոխական և հրատապ լուծում է պահանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ շուրջ 25 տարի առաջ Շամլուղ քաղաքի մուտք գործող ճանապարհին մեկ անմխիթար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք փլուզվեց, բնակիչներին հարկադրված այլ շենքում բնակարաններ հատկացվեցին: Մի թույլ տվեք, որ մեր անմխիթար, վթարային շենքը նույն ճակատագրին արժանանա:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր
30.01.2020թ.
Կից տեսեք՝ շենքի ներսից և դրսից արված լուսանկարները:

դիտվել է 556 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am