Փաշինյանից ու Ալիևից պահանջում են լռել. Ինչ ունեն նրանք թաքցնելու

Երեկ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երկօրյա հանդիպումը Ժնևում, որը շուրջ 11 ժամ է տևել: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։

Հաղորդագրությունում նշված է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ «Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։

Արտգործնախարարությունը հայտնում էր նաև, որ ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Բանակցությունների մասնակցած կողմերը նաև համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ օգնել կողմերին՝ գտնել խնդրի խաղաղ կարգավորումը և կարգավորման գործընթացում պահպանել գաղտնիության սկզբունքը, ինչպես նաև շեշտել են երկարատև և արդար խաղաղության հասնելու գործում ստեղծարարությունը և փոխզիջումների ոգու անհրաժեշտությունը: Համանախագահները հայկական կողմի հայտարարությունում տեղ գտած՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտության մասին ոչինչ չեն հիշատակել:

Ստացվում է, որ միջնորդները պահանջում են կողմերից չբացահայտել բանակցությունների ընթացքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարն էր դեկտեմբերին որոշ բացահայտումներ արել: Հայկական կողմն էլ հերքել էր:
Այսինքն, միջնորդները անհանգստացած են, որ որոշ գաղտնի դրվագներ դուր չեն գա կողմերին, այդ իսկ պատճառով փորձում են լռեցնել բանակցողներին:

Որևէ խոսք չկա՝ բանակցություններում Արցախի մասնակցության վերաբերյալ, ինչի մասին պնդում է հայկական կողմը: Եթե հայկական կողմը այդ հարցը բարձրացնում է, սակայն այն չի ընդունվում՝ դա այլ հարց է:

Կարող ենք արձանագրել, որ եթե միջնորդները պահանջում են գաղտնիություն՝ ուրեմն ընթանում կոնկրետ և առարկայական բանակցություններ, թեև Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակ պնդում էին, թե որևէ փաստաթուղթ չի քննարկվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3402 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am