Մեկ շաբաթվա ընթացքում բանակում արդեն 3 դեպք է գրանցվել․ ո՞վ պետք է պատասխան տա

«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, և դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:

Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001 թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000 թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:
Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:

Երեկ էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք՝ երկուսը ծանր վիրավոր են, մեկը՝ մահացավ: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, և զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am