Երկրում տիրող քաղաքական իրավիճակը կատաստրոֆա է, իսկ ՍԴ–ի մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները շոկ են առաջացնում․Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը վերջին մեկ շաբաթվա իրադարձություններից՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխադարձ հայտարարություններից շոկի մեջ է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է վերջինս։

Չալաբյանի խոսքով՝ երկրի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումներով ատելությունն ուղղորդում է իր վրա․ «Քաղաքական տեսանկյունից ինձ համար տիրող իրավիճակը կատաստրոֆա է։ Մոտ երկու տարի առաջ շատերը դուրս էին եկել փողոց, որպեսզի դրական փոփոխություններ տեսնեն, բայց մենք տեսնում ենք դրա ուղիղ հակոտնյան»։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետն ու գործող իշխանությունը քավության նոխազներ են իրենց համար ստեղծել, որն էլ հասարակության ներսում բարձրացնում է ատելության մակարդակը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու իշխանության կողմից ստեղծած օրակարգին, ինչպես նաև վարչապետի նշած տնտեսական աննախադեպ աճին՝ Ավետիք Չալաբյանն ասել է․ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում ունեցել ենք մաքսային օրենսդրության հնարավորություններից օգտվելու շանս ու դրանից մեկ անգամ բիզնես ծրագիր ենք իրականացրել, դա դեռ չի նշանակում,որ մենք տնտեսական աճ ունենք»։

Չալաբյանի խոսքով՝ իշխանությունն այսօր պետք է խոսեր մեր հետագա քայլերի մասին, ոչ թե վերամբարձ հայտարարություններ աներ տնտեսական հեղափոխության մասին, որը, ինչպես տեսնում ենք, չի եղել։

Խոսելով ներդրումային ոլորտից՝ Ավետիք Չալաբյանը նշել է, որ, եթե ինքը լիներ ներդրող, ապա այնպիսի երկրում ներդրում կաներ, որտեղ գոնե պետական ինստիտուտները կայուն աշխատում են․ «Պարոն Փաշինյան, մեկ ու կես տարի առաջ Դուք խոստացել էիք դատական իշխանության վրա ճնշումներ չգործադրել, բարի եղեք, Ձեր խոստումները պահեք։ Մենք Ձեր խոստումները հիշում ենք։ Իսկ ներդրողի համար կարևոր է, որ տվյալ երկրում դատական իշխանությունը կայուն գործի»։

Հաղորդման վերջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, համաձայն որի՝ Հայաստանում հիբրիդային հեղափոխության փորձ է եղել, Ավետիք Չալաբյանը նշել է իր վարկածը․ «Ազգային ժողովում իշխանության քաղաքական հենարանն 88 պատգամավորներ են։ Ոչ ոք չի կարող բացառել, որ «Իմ Քայլը» դաշինքից կլինեն պատգամավորներ, որոնք դուրս կգան և շատ հնարավոր է, որ իշխանությունը՝ հիբրիդային հեղափոխություն ասելով նկատի ունի այն անհանգստությունը, որ իրենց դաշինքից ոմանց վրա կարող են դրսից ազդեցություններ լինել, որոնք էլ կհանգեցնեն նրան, որ իրենք անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին»։

դիտվել է 786 անգամ
Լրահոս
2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am