Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ չէ

Սահմանադրական դատարանի խնդիրը իշխանությանը գցել է ցուգցվանգի մեջ: Որոշներն այնքան են հոգեխանգարվել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու եւ իրենց երազած անատամ ՍԴ-ն ձեւավերելու մտքից, որ բառիս բուն իմաստով զառանցում են: Իհարկե, յուրաքանչյուրի նախընտրությունն է թե զառանցելը, թե ճշմարտության երեսին բաց աչքերով նայելը, բայց որ ԱԺ պատգամավորն է զառանցքանքներ ունենում ու դա դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում է ներկայացրել իրականության տեղ, այստեղ խոսքերն ու մեկնաբանությունները դառնում են ավելորդ: Գրիչի խայտառակ պատմությունից հետո էլ ավելի տեսանելի է, որ իշխանությունում պատ են ճանկռոտում, Նիկոլ Փաշինյանը ֆաս հրաման է արձակել թիմակիցներին, որպեսզի տեղից ելնողը ծամի Հրայր Թովմասյանի միսը: Խայտարված պատմությունից գազազած մարդիկ էլ կորցրել են ճշտի ու սխալի զգացողությունը, եթե, իհարկե, երբեւեէ ունեցել են եւ ընդհանրապես հասկացել են ՍԴ-ի կամ իշխանության որեւէ օղեկի դերն ու նշանակությունը:

Ահավասիկ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը
Հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն անգրագետ հայտարարություն է արել, նա չի հասկանում, որ ՍԴ –ի նախագահը դատական իշխանության ներկայացուցիչ չէ: Այստեղ են ասում՝ հասել ենք, իջեք: Սա ասում է մի մարդ, ով մեր երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է ու սրա նմաններն են այս պետության ճակատագիրը կերտում: Սա ասում է մի պատգամավոր, ով քննում է ապրիլյան պատերազմի դեպքերը, ով, փաստորեն, աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից, որպեսզի նման անհեթեթություններ խոսի:

Այս աղջկա տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավար կամ ներկայացուցիչ չէ, կամ ավելի դիպուկ՝ վարչապետ չէ կամ Արարատ Միրզոյանն ու ինքն էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ չեն:

Մնում է երեւակայել, թե ինչ նկատի ունի սույն պատգամավորը, երբ հայտարարում է նաեւ, թե ՍԴ-ի իբր ճգնաժամի լուծման ձեւը կա եւ այդ մասին շուտով կհայտարարի խմբակցության ղեկավարը: Եթե այս մարդիկ այսօր չգիտեն տարրական ճշմարտություններ, ապա կարելի է պատկերացնել, թե որն է լինելու նրանց գտած լուծումը:

Ինչ հանգուցալուծում էլ, որ ստանա ՍԴ-ի թնջուկը, Նիկոլ Փաշինյանի թիմն ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ իշխանության դեմ դավադիր կամ հիբրիդային հեղաշրջումն անում են հենց իրենք այսպիսի աշխարհացունց մտքերով:

Անի Սահակյան

դիտվել է 26578 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am