Փաշինյանին փակուղու մեջ են դնելու

«Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկվանից Ժնևում ընթացող Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:

«Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նկատել է Դավիթ Շահնազարյանը:

Մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ից որևէ պարզաբանում չի հնչել վերոնշյալ տեղեկատվության համար: Դավիթ Շահնազարյանը, վստահաբար, նման տեղեկություն հայտնելու համար ունեցել է բավարար հիմքեր, կամ ավելի ճիշտ՝ վստահելի աղբյուրներ: Ասել է թե՝ առանց հիմնավոր հիմքերի նա նման հայտարարություն չէր անի:

Այն, որ 2 օր Մնացականյանն ու Մամեդյարովը՝ բանակցում են կարևոր թեմաների շուրջ, դեռ երեկ էինք անդրադարձել, հիմք ընդունելով գոնե միայն 8 ժամյա ձգվող հանդիպումը: Նման տևողությամբ հանդիպումը չի կարող լինել պարզապես հանդիպում՝ «գալչկայի» համար:

Որ բանակցությունները վճռորոշ փուլ են մտել՝ այդ մասին էր վկայում հենց բանակցությունների օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպումը Բաքվում:

Այսօր տեղեկություն ստացվեց այն մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 29-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ Turan գործակալության՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր կողմեր, զրուցակիցները գոհունակություն են հայտնել գործակցության զարգացումից, ընդգծել են տնտեսական ոլորտում գործակցությունն ընդլայնելու կարևորությունը: Պետությունների ղեկավարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր: Ալիևը Ֆրանսիայի նախագահին է հասցրել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը: Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել տարածքային անվտանգության հարցերի շուրջ:

Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են վերջին հեղափոխության շնորհիվ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը երեկ՝ մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել:

Ֆրանսիայի նախագահի ակնարկներից կարելի է հասկանալ, որ կոնկրետ ակնկալիքներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների մոտ:
Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադարձել է օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: «Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Բրայզան, հավելելով, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կամ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը. «10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին:

Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում»,- հավելել է Մեթյու Բրայզան:

Ամերիկացի նախկին համանախագահի հայտարարությունները ևս իրենց հերթին վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը Փաշինյանից կոնկրետ քայլեր է ակնկալում, և նրա հրապարակային հայտարարությունները, այսպես ասած՝ չեն տեղավորվում այն սահմաններում, որոնցում այժմ գտնվում է բանակցային գործընթացը՝ միջնորդ պետությունների ակնկալիքներով հանդերձ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4786 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am