Նիկոլ Փաշինյանը, փաստացի, անուղղակի միջամտում է ՍԴ գործունեությանը․ արդարադատության նախկին փոխնախարար

Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը այդպիսի միակողմանի ռեպորտաժ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում այս ռեպորտաժով կիսվելուն։ Նիկոլ Փաշինյանը նաև կից գրառում էր կատարել՝ նշելով․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Այս գրառման առնչությամբ Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Կլինի վարչապետը թե այլ անձ, այլ պաշտոնյա պետք է խուսափեն նման արտահայտություններից, որովհետեւ դրանք կլասիկ զրպարտության օրինակներ են։ Կա ե՛ւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ե՛ւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որ անկախ նրանից, եթե նույնիսկ կա քրեական գործ եւ անձը մեղադրվում է այս կամ այն հանցագործության մեջ, դա դեռ բավարար չէ, որ այդ անձին վերագրեն այդ արարքները եւ հայտարարություններով հանդես գալով՝ ասեն, որ անձը կատարել է այդ արարքը, այդ թվում՝ քրեորեն պատժելի արարքը։ Ինչո՞ւ, որովհետեւ գոյություն ունի անձի անմեղության կանխավարկած, այսինքն անձը անմեղ է, քանի դեռ իր մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տվյալ դեպքում գործը նույնիսկ դեռ դատարան էլ չի հասել։ Պատրաստել ռեպորտաժ, այն էլ Հանրային հեռոուստաընկերությամբ, իսկ մենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքից գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ղեկավարվի օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, կարծիքի ազատ արտահայտման եւ այլ ազատությունների սկզբունքներով։ Այսինքն լինելով Հանրային հեռուստաընկերություն ինքն առաջինը պետք է ցույց տա օբյեկտիվություն եւ օրինակ ծառայի մյուս մասնավոր հեռուստաընկերություններին»,-նշեց նա։


Հովհաննիսյանը շեշտեց՝ օրենքով Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել խնդրի վերաբերյալ ե՛ւ պաշտոնական հաղորդագրությունը, ե՛ւ ապահովվի կարծիքի բազմազանությունը․ «Այսինքն եթե այդպիսի ռեպորտաժ է պատրաստվում, պետք է ներկայացված լինի նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, իսկ ինչ ենք մենք տեսնում՝ Հանրային հեռուստաընկերությունը վերցնում է ՀՔԾ հաղորդագրությունը, վերարտադրում է այն, այն էլ չեմ կարող ասել, որ վերարտադրությունը բարեխիղճ է, եւ սա նույնպես պետք է գնահատականի արժանանա, որովհետեւ «Զանգավածային լրատվության մասին» օրենքով պարտադրվում է, որ տեղեկատվությունը լինի կամ բառացի, կամ բարեխիղճ վերարտադրությամբ, ես այդտեղ բարեխիղճ վերարտադրություն չեմ տեսնում։ Բացի այդ, նման տեղեկատվություն հաղորդելուց հետո ԶԼՄ-ն գրում է, որ անձը համարվում է անմեղ քանի դեռ դատարանի դատավճով ապացուցված չէ իր մեղքը, իսկ Հանրային հեռուստաընկերության այդ հաղորդման մեջ նման արտահայտություն չեք տեսնի։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ ասվեց այդ հաղորդման ժամանակ, միանշանակ է, եւ անձը իրոք կատարել է այդ արարքը»։

Արդարադատության նախկին փոխնախարարի կարծիքով՝ եթե օբյեկտիվ լիներ Հանրային հեռուստաընկերությունը, պահպաներ եւ ներկայացներ նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, քաղաքացիները կհասկանային, որ հնչող մեղադրանքը միանշանակ չէ․ «Օրինակ, նշվում է, որ Հրայր Թովմասյանը փաստացի տնօրինել է տարածքը, ո՞ւր է ապացույցը կամ ասվում է, որ Թովմասյանը փաստացի գումար է ստացել տարածքից, ո՞ւր է ապացույցը, ինչի՞ց իմացաք։ Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի այդպիսի ռեպորտաժներ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։

Հովհաննիսյանը շեշտում է՝ իր համար ամոթալի էր, սակայն զարմանալի չէր այդպիսի հաղորդումը․

«Ինձ համար սա ամոթալի է, բայց զարմանալի չէ մեկ պարզ պատճառով, որ նույն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նշված է չէ, որ Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմինը խորհուրդն է, որի անդամներին նշանակում է վարչապետը։ Բնականաբար, ո՞ւմ էր ձեռնտու նման բովանդակության ռեպորտաժը, բնականաբար՝ վարչապետին։ Այստեղ կարեւոր է հասկանալ՝ եղե՞լ է արդյոք պարտադրանք կամ ո՞ւմ հանձնարարությամբ է Հանրային հեռուստաընկերությունը նման միակողմանի տեղեկատվություն հրապարակում, որ հասկանանք կան օրենքով արգելված արարքներ, օրինակ՝ պաշտոնական լիազորությունների անցում կա թե չկա»։

Նրա կարծիքով՝ վարչապետի կողմից այդ տեսանյութը տարածեը խոսում է այն մասին, որ շարունակվում է վարչապետի մակարդակով ճնշումները ՍԴ-ի նկատմամբ եւ ՍԴ գործունեությանն անուղղակի միջամտություն է սա․ «Սրանով խախտվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի այն հոդվածը, որով ասվում է, որ ՍԴ դատավորին առնչվող քրեական գործերով պետք է ապահովի մինչդատական վարույթի գաղտնիությունը եւ դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը, բացառվի դատավորի գործունեության որեւէ միջամտություն։ Այս պարագայում գործադիր իշխանության ղեկավարի կողմից անուղղակի միջամտությունը դատական իշխանությանը ես տեսնում եմ։ Այս ամենի նպատակը հանրությանը զինելն է այն թյուր կարծիքով, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով, արժանի չէ, սրելով հանրային կարծիքը ՍԴ-ի նկատմամբ, ստեղծել բացասական կարծիք ՍԴ դատավորների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ եւ սա արվում է այն 2 ամսվա ընթացքում, երբ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի այդ խայտառակ օրենքի հիման վրա կարող են անցնել կենսաթոշակի, սա ճնշում է»

դիտվել է 458 անգամ
Լրահոս
«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ» ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ» Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am