Արմեն Սարգսյանի երեքմանեթանոց լացը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ X փուլում քննարկումներ եղել են, բայց 8-9 ամսից ավելի որեւէ շփում չունենք։ Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, որ գուցե նա նեղված է, որ Սահմանադրությամբ իրեն քիչ լիազորություններ են տրվել, Թովմասյանն արձագանքեց. «Սահմանադրությունը գրելիս չգիտեինք՝ ով է լինելու նախագահը։ Նախագահի լիազորությունների ուժը դրանց քիչ լինելու մեջ է, եթե դրանք ընդլայնենք, նախագահը կդառնա ընթացիկ քաղաքականության կրող, քննադատության օբյեկտ եւ ճգնաժամային իրավիճակներում չի լինի այն արբիտրաժը, որ Սահմանադրությունը պիտի պահպանի։
Ասում եք՝ ես լիազորություն չունեմ, մենք էլ ասում ենք՝ դարակի տակ որ նայեք, դեռեւս մոտ 15-20 գործիք ունեք, դա գրված է Սահմանադրությամբ։ Եթե չեք օգտվում, մի դժգոհեք, որ դրանք չկան։ Նախագահն ունի բավարար լիազորություններ»:

ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել բազմաթիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններ՝ աղմկոտ ձերբակալություններ, օրենսդրական նախաձեռնություններ, ինքնասպանություններ՝ Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան, սակայն ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ մի կերպ չի արտահայտվել և դիրքորոշում չի հայտնել այդ իրադարձությունների մասով:

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող մարդն առնվազն պետք է անդրադառնար, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, թե Սահմանադրական դատարանի շուրջ առկա բազմաթիվ հարցերին, թե սոցիալ-տնտեսական կյանքին, թե հասարակության լայն շրջանակների քննարկմանն արժանացած ցանկացած հարցի՝ դիցուք օրերս տեղի ունեցած ասֆալտին փռելու եւ հանրային ակտիվ անձանց բերման ենթարկելու փաստին:

Արմեն Սարգսյանի ակտիվությունը ոչ թե հասարակական-քաղաքական կյանքում է, այլ «տուրիստական» այցելություններում, նա մշտապես շրջագայությունների մեջ է եւ կարճատեւ այցերով լինում է նաեւ Հայաստանում:
Արտասահմանյան այցերը, իհարկե, կարևոր են, սակայն, եթե դրանք պետությանը որեւէ օգուտ տային, այլ ոչ թե Սսարգսյանը պետական բյուջեն օգտագործեր տարբեր երկրներում իր բիզնես շահերի ու հետաքրքրությունների համար:

Արմեն Սարգսյանն, այո, կարող է իր վրա վերցնել արբիտրի դերակատարություն՝ նախկինների եւ ներկա իշխանությունների միջեւ՝ այդկերպ նպաստելով նաեւ հասարակության համերաշխությանը, այդպիսի մթնոլորտ ձեւավորելուն, բայց նա նախընտրել է շառից-փորձանքից հեռու ճանապարհը, իսկ դա կարելի է միայն արդարացնել լիազորությունների սակավության անհիմն փաստով

Անի Սահակյան

դիտվել է 3446 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am