Նիկոլի «տնտեսական հեղափոխության» հույսը «քոչարյանական» բա՞նկն է

Թվերով «տնտեսական հեղափոխություն» անել սիրող, ֆեյսբուքյան թռիչքաձև տնտեսական աճեր ապահովող և ուրիշի արածը որպես սեփական հաջողություն ներկայացնող Նիկոլ Փաշինյանն օրերս մի գրառում էր արել։

««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով:
Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:

Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,– ցնծությամբ ավետել էր Փաշինյանն իր ՖԲ էջում։

Մի կողմ թողնենք այն, որ մասնավոր բանկի թողարկած եվրոբոնդերը ոչ մի կերպ չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Տվյալ դեպքում մեզ այլ հարց է հետաքրքրում։

Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր ընտանեկան բիզնես հանդիսացող «Հայկական ժամանակ» թերթի միջոցով տարիներ շարունակ հայտարարում էր, որ «Արդշինբանկը» պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլն էլ, իր լևոնական շրջապատն էլ գիտեին, որ ստում են, բայց քանի որ էժանագին դիվիդենտներ էին պետք, սուտն անընդհատ կրկնում էին։

Ստի տիրաժավորումից անցան տարիներ։ Ընդդիմադիր աշխատող և շարքային հաճախորդ Նիկոլը դարձավ վարչապետ։ Հիմա նա վարչապետական կաբինետից խոսում է այն մասին, որ «քոչարյանական» բանկի գործունեությունը «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»։ Ու ոչ մի խոսք այն մասին, որ ժամանակին ստել է՝ հայտարարելով, թե բանկը Քոչարյանին է պատկանում։

Ճիշտն այն կլիներ, որ մասնավոր բանկի ձեռքբերումներին «վեննա» մտնելուց առաջ կամ դրան զուգահեռ Նիկոլը նախ ներողություն խնդրեր մեր ժողովրդից, ապա՝ բանկից։

Չի բացառվում, որ Նիկոլը տարիներ առաջ անկեղծորեն հավատացած է եղել, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ պատկանել են ՀՀ 2–րդ նախագահին և նա անկեղծորեն մասնակցել է «4 միլիարդի» առասպելի ձևավորման գործում։ Բայց հիմա, երբ վարչապետի աթոռին է հայտնվել, պետք է իր մեջ ուժ գտնի ու հայտարարի, որ ժամանակին ղալաթ է արել, որ «մուտիտ» է արել, որ պարբերաբար ստել է։

Բայց դե ումից ենք ինչ պահանջում։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Ճակատագրի հեգնանք այն է, որ հիմա բազմաթիվ բիզնեսներ կապում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Ու բանն այն է, որ այդ ամենի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Հայտնի հիմնադրամներն ու Ալեքսանյան Սամվելի օգնական Արմանը վկա։

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am