Ինչպես Փաշինյանը գործոն դարձրեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»

Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։

Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել Մնացականյան–Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ։

Ի դեպ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ժամեր տևած բանակցությունը, որին հայկական կողմը համառորեն տալիս է «հանդիպում» ձևակերպումը, կայանում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ հակամարտության հետ կապված սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ։ Ստացվում է, որ Մնացականյանը միջնորդների ներկայությամբ 7 ժամ շարունակ զրուցել է ոչնչի մասին։

Փաստորեն, Փաշինյանին չհաջողվեց Ղարաբաղին նստեցնել բանակցային սեղանի շուրջը, բայց փոխարենը նրան հաջողվեց ապահովել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնությունը։

Ադրբեջանական դիվանագիտությունը, օգտվելով Փաշինյանի էկլեկտիկ ու պոպուլիստական քայլերից, նույն հարության մեջ է դնում Ղարաբաղը և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»։

Հ.Գ.։ Եթե «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպեր ՌԴ դեսպանը, ապա Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը, որը թաքնված է «ծովից ծով Հայաստան» պահանջողների, արևմտամետիստների, «քաղաքացիականների», «բնապահպանների» և ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի դեմ հանդես եկող մյուս սուբյեկտների դիմակի տակ, տիեզերական աղմուկ կբարձրացնեին, թե բա, հարա՜յ, հասե՜ք, Ռուսաստանը հարվածում է Հայաստանին ու դավաճանում։

Հակառուսական հիստերիան կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու է։ Հա՛մ պատվիրատուն է գոհ մնում, հա՛մ կատարողը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am