Դավադրությունների օպերացիան փլվեց

Ազգային ժողովում ձեւավորված Ապրիլյան քննիչ հանձնաժողովին հյուրընկալելուց եւ մոտ չորս ժամ ունեցած քննարկումներից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան փակեց նոր իշխանության ընթացքում դավադրություննեի մասին վարկածն ասելով, որ իր համար Ապրիլյան պատերազմում մութ դրվագներ չկան, բայց հանձնաժողովը, ավելի խորանալով մանրամասների մեջ, կտա պատասխաններ, թե ինչ է եղել այն ժամանակ։

«Մենք զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի և որևէ եզրակացության գա»,–ասաց նախկին նախարարը` հավելելով, որ ինքն այդ հանձնաժողովը չէր կազմի, կամ հանձնարարություն կտար առանձին աշխատել ՊՆ–ի հետ։ «Բայց քանի որ այն մեր պետական կառույցում է ստեղծվել, պետք է աշխատի, և ես էլ իմ կողմից կաջակցեմ»,–ասաց Օհանյանը, ով նախկինում հայտարարել էր, որ նման հանձնաժողով ստեղծելը սխալ է:

Պաշտպանության նախկին նախարարը մի քանի դրվագներով հերքեց նաեւ Նիկոլ Փաշինյանին: Անդրադառնալով Փաշաինյանի այն հայտարարություններին, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, Սեյրան Օհանյանը նշեց․ «Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է, սրան վերջակետ դրեք»։

Վարչապետի մեկ այլ հայտարարության մասին, թե ՀՀԿ իշխանության օրոք 7 շրջանների հանձնման վերաբերյալ բանակցություններ են եղել, ասաց. «Նախկինում ես արտահայտվել եմ, որ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարենք։ Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը գնում է այդ փաստաթղթերի մասին, ապա այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար, ինչ-որ մի փաստաթղթի շուրջ բանակցելու համար։ Իսկ այդ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ ոք ոչ մի խոսակցություն չի ունեցել»։

Նշենք, որ մինչ հանձնաժողովի նիստին մասնակցելը Օհանյանը մոտ կես ժամ առանձնազրույց ունեցավ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ՝ վերջինիս աշխատասենյակում, թե ինչ են քննարկել նրանք, Օհանյանը տեղեկացրեց.
«Ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով, և չի եղել որևէ այցելություն, որ ես Ազգային ժողովի նախագահի մոտ չլինեի։ Պաշտոնատար անձ եմ եղել և ես՝ որպես քաղաքավարության, բարեկրթության նորմ, խնդրեցի և այցելեցի նաև ԱԺ նախագահին։ Մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին»։ Հարցին, թե ներքաղաքական հարցե՞ր են քննարկել, նա պատասխանեց․ «Ոչ, ոչ մի քաղաքական հարց ես չեմ քննարկել»:

Մնում է հուսալ, որ նախկին պաշտոնյայի քաղաքավարական այս նորմը իշխանությունը պատուհաս չդարձնի նրա գլխին եւ Օհանյանը չհամալրի Հրայր Թովմասյանի շարքերը, ում իշխանությունը ամնօրյա ռեժիմով հալածելու փորձեր է անում: Թովմասյանն էլ քաղաքավվարության նորմերից ելնելով գրիչ էր տվել վարչապետին, ով այդ պահին ունեցել էր դրա կարիքը, բայց թե ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մի քանի դրվագներով հերքել է վարչապետին, բայց իշխանության տրամաբանությամբ քծնել ԱԺ նախագահին:

Անի Սահակյան

դիտվել է 1920 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am