Իշխանության ներսում համաճարակ է

Իշխանությունում անմեղսունակության համախտանիշ է մոլեգնում և այն վերածվում է համաճարակի:
Հանրությունը դեռ չի հասցրել մարսել Նիկոլ Փաշինյանի գրիչային ծաղրուծանակը, բայց նրա թիմը նորանոր զավեշտներ է մատուցում:
Սահմանադրական դատարանի նախագահին հայտարարած պատերազմում կարծես հրադադար չի ուրվագծվում: ԱԺ բրիֆինգների ժամանալ իշխանական ֆրակցիայի խոսակցության առանցքում հենց այս հարցն էր, նրանք ամենաեռանդունը պատասխանում էին ՍԴ-ի ու նրա ղեկավար Հրայր Թովմասյանին վերաբերող հարցերին: Լիլիթ Մակունցը բացահայտեց, որ Սահմանադրությունը 2015թ–ի սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում։

«ՍԴ–ի այն անցումային դրույթները, որոնք պետք է սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմի լիարժեք անցում ապահովեին, այս պահին արված չեն։ Վստահության ճգնաժամից բացի, սա է Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը։ Թե ինչ նկատի ուներ Մակունցը նման բան ասելով, այդպես էլ չմանրամասնեց, հավանաբար, ասաց այն ամենն, ինչ գրել եւ փոխանցել էին իրեն վերեւներից: Իսկ եթե կա նման բան, ապա առնվազն պետք է ապացուցել կետ առ կետ: Չհստակեցնելով, թե որն է այդ ճգնաժամը, Մակունցն այնուամենայնիվ խոսեց լուծումների մասին.«Իհարկե, հանգուցալուծվելու է, միանշանակ։ Մենք փորձում ենք գտնել լավագույն տարբերակը Սահմանադրական դատարանի իրավիճակի հանգուցալուծման համար։ Եվ այս ընթացքում փորձել ենք հնարավոր տարբերակները՝ ներգրավելով նաև ՍԴ անդամներին՝ լուծումներ առաջարկելու և հանգուցալուծումը գտնելու առումով։ Եվ միանշանակ կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը։ Երբ արդեն հստակ օրակարգ կբերվեն այդ քայլերը, մենք կհրապարակենք դրանք»,- ասաց Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ Սահմանադրությունը։ Ըստ նրա՝ Սահմանադրությունը տալիս է ճգանաժամի լուծման բոլոր գործիքակազմերը. «Այս պահին դեռևս կա լուծման տարբերակ, որն առաջարկվել է նրանց։ ՍԴ անդամներին հնարավորություն է տրված մասնակից լինել ճգնաժամի լուծմանը՝ կամավոր կենսաթոշակի միջոցով։ ՀՀ ՍԴ-ն պետք է լինի այնպիսին, ինչպիսին նախատեսված է Սահմանադրության 7-րդ գլխով»,- ասաց նա։ Առնվազն տարակուսելի է՝ եթե կեղծիքով է ընտրված ՍԴ նախագահը, ապա ինչո՞ւ են նրան էլիտար թոշակի հնարավորություն տալիս, վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենք ընդունում, Վահագն Հովակիմյանն այս հարցին ի պատասխան աշխարհացունց հայտարարություն արեց, թե դա վերաբերում է ՍԴ անդամներին, չի վերաբերում Հրայր Թովմասյանի անձին։ Իհարկե, Գալուստ Սահակյանի արժանի հետեւորդները կարող են նման բառախաղերի դիմել, բայց մենք լավ ենք հասկանում, որ խոսքը նախեւառաջ Հրայր Թովմասյանի մասին է, եւ իշխանության կողմից ընդունված այս խայտառակ օրենքի միակն նպատակը ՍԴ անդամներին գայթակղելն ու տուն ճանապարհելն է, բնականաբար, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ:
Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, որ դեռ չկա դատավճիռ, բայց վարչապետը խախտում է անմեղության կանխավարկածն ու իրեն մեղադրում։ Մակունցն առանձնակի հանգստությամբ խոստովանեց, որ ՍԴ խնդրի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները քաղաքական գնահատական են, կապ չունեն այս գործով իրավական գործընթացների հետ։

Անի Սահակյան

դիտվել է 8797 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am