Ապտակ ԱՄՆ-ից՝ արցախյան բանակցությունների պահին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ այսօր Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

«Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ», - այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին: Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը: Սա արդեն Մնացականյան-Մամեդյարով 10-րդ հանդիպումն է:

Մինչ ընթանում էր Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Լի Լիտցենբերգի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ, որն էլ դեսպանին է ներկայացրել է «համայնքի» պահանջներն ու ակնկալիքները: Ըստ Turan գործակալության՝ հունվարի 29-ին Գյանջալիևը դեսպանին է փոխանցել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:

Ամերիկյան կողմից ապտակից բացի, այլ կերպ չի կարելի գնահատել այս քայլը: ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է, և պարտավոր է չեզոքություն պահպանել:

Իսկ մեր իշխանությունները նախանձելի հաճախականությամբ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն ավելի ու ավելի ընկալելի է դառնում միջազգային հանրության համար, այն առումով, որ Արցախում ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ է ապրում:

Եվ այս ամենից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության դեսպանը Ադրբեջանում ճիշտ նույն օրը, երբ Մնացականյանն ու Մամեդյարովը բանակցում են՝ նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ հանդիպում, լսում նրա պահանջները...

Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են. հայկական դիվանագիտության հերթական «պտուղներից» մեկն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6255 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am