Վախեցած ու գերլարված մարդն ամեն ինչի ունակ է

Երեկ տեղի ունեցած իրադարձությունները նյարդային ցնցումների հետևանք են։ Գրիչի անհաջող պատմության փողոցային դրսևորում։

Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ պետք է անել։

1. Հայաստանում ոչ մեկն ապահովագրված չէ ցանկացած պահի, ցանկացած վայրում ասֆալտին պառկեցվելու և ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու հեռանկարից։ Պատճառ միշտ էլ կգտնվի։ Եթե այլ բան չկասկածեն, ապա ապօրինի զենքի կրման կամ թմրանյութի օգտագործման էժանագին թեման կա ու կա։

2. Ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանն օգտագործել է, օգտագործում է և օգտագործելու է սեփական քաղաքական խնդիրները լուծելու կամ նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով։

Սա շատ կարևոր իրողություն է, որը պետք է հաշվի առնել քաղաքական զարգացումները պլանավորելիս, որպեսզի հնարավոր լինի խուսափել արյունից, թեև այն արդեն թափվել է (Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան)։

Վախեցած ու գերլարված մարդն ամեն ինչի ունակ է։

3. Ոստիկանության ղեկավարի համար փորձաշրջան է նշանակված, և նա փորձում է ամեն կերպ ԺՊ–ից դառնալ ՄՊ։ Դա է, թերևս, պատճառը, որ նա զենքով տարածք ներխուժած ու պատանդ վերցրածին սեփական մեքենայով է ուղեկցում ոստիկանություն, իսկ զենք չունեցողներին՝ նախապես գետնին պառկեցնելով։ Հասկանալի է, որ հրաման է կատարվում, բայց դե...

4. Նույն փորձաշրջանի մեջ է նաև ԱԱԾ ղեկավարը։ Բայց այդ կառույցը համեմատաբար հավասարակշռված է իրեն պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ դարձել է օտարերկրյա գործակալական ցանցի թիրախ և եթե շատ մտնի հոգեխանգարմունքային սցենարների մեջ, ապա կարող է ամեն ինչ տանուլ տալ, այդ թվում՝ պետությունը։

5. Ուժային կառույցներն ակնհայտորեն չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, բայց քանի դեռ քաղաքական այլընտրանքը շոշափելի չէ իրենց համար, ստիպված կատարելու են հոգեպես անհավասարակշիռ այդ մարդու հրահանգները։

6. Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է ու բարիկադավորված։ Դա վարչապետից եկող սև–սպիտակի քարոզի ու ատելության խոսքի սրբացման հետևանքն է։

Երբ բերման ենթարկվեցին հասարական–քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող գործիչները, Հայաստանում տասնյակ տարիներ իրավապաշտպանությամբ զբաղվող «սպիտակներից» ոչ մեկը չդատապարտեց տեղի ունեցածը։ Դրանք համր ձուկ էին դարձել։ Մեզանում իրավապաշտպանությունն էլ է սև–սպիտակային։

Միայն կարելի է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին առանձնացնել, ով դեռևս կարողանում է այս կեղտոտ մթնոլորտում պահել իր չեզոք ու անաչառ կարգավիճակը և միևնույն ժամանակ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունենալ։

Գրանտային հսկայական միջոցներ ստացող իրավապաշտպան կոչվածները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքական կողմ են ու տարիներ շարունակ իրավապաշտպանի դիմակի տակ սպասարկել են քաղաքական շահ՝ արտաքին պատվիրատուի վերահսկող հայացքի ներքո։ Այդ իրավապաշտպանները ՀՀ–ում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ավելի կարևոր է, քան մեր քաղաքացիների իրավունքները։ Դե իսկ ներքին անշառ հարցերում իրենց մոտ գերակայում է «իրավապաշտպանական» կոմերցիան։

7. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական համակարգը մտել է ներքին տուրբուլենտության փուլ, քանզի առաջին դեմքը դարձել է խիստ կասկածամիտ, նյարդային, փակված ու ագրեսիվ։

8. Իշխանական թիմում բոլորը պետք է իրենց հարց տան ու պատասխանեն՝ արժե՞ արդյոք պատասխանատվություն կրել ու թաղել սեփական ապագան մենակ մնացած մարդու ջղաձիգ քայլերի համար։

9. Պետք է ամեն ինչ անել ցնցումներից խուսափելու համար։ Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ, իսկ մեր քաղաքացիներին՝ հզոր Հայաստան ու Արցախ։

10. Որքան էլ փորձ արվի հանրային ուշադրությունը շեղել տարատեսակ մասկի–շոուներով, միևնույն է մեր երկրի գլխավոր օրակարգային հարցերն են՝
ա. անվտանգությունը, որի կարևոր բաղկացուցիչը Ղարաբաղի հարցն է,
բ. սոցիալ–տնտեսական զարգացումները (ներդրումներ, բիզնես–միջավայր, մարդկանց բարեկեցության ապահովում և այլն),
գ. քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը,
դ. հանրային կյանքում ատելության գերբարձր դոզան վերացնելը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 3992 անգամ
Լրահոս
«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am