ԼՂՀ ճանաչումը՝Մինսկի գործընթացի ավարտ. Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ,լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն ու վստահեցրեց, որ որոշ հատվածներ այնտեղ շատ հստակ էր ասված. «Առաջինն այն է, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ որ պետք է դադարեցվի կրակի ռեժիմը, այնպես որ ամեն ինչ նորմալ էր: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին,ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը հրաժարվի, եւ նոր ագրեսիա ձեռնարկի, ապա ճանաչման հարցը կմտնի օրակարգ»: Հարցին՝ արդյո՞ք ԼՂՀ ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանն ասաց՝ Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր իրավական գործընթացները:
