Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը

«Փաստ» թերթը գրում է․ «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին եւ, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված:

2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացi գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետեւողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը:

Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգեւորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է:

Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են:

Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ:

Այն, որ ժամանակ առ ժամանակ հնչում են «հանցագործներ», «թալանչիներ» եւ նմանատիպ ընդհանրական որակումներ, արդեն սովորական է: Սակայն կապանյան ասուլիսում հնչեց նաեւ «պետական դավաճանություն» եզրույթը:

Սա արդեն իսկապես լուրջ մեղադրանք է, քանզի քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այդ եզրույթը:

Իրականում նման ձեւակերպումների պարագայում երեւի թե պետք է շատ զգույշ լինեն բոլորը, առավել եւս երկրի ղեկավարը, քանզի նույնիսկ վերացական, «թեական» բնորոշումների պարագայում դրանց ապացուցման կարեւորությունը չի նվազում:

Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության եւ հետեւանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա եւ կորստի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 691 անգամ
Լրահոս
Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am