ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար զրո նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը

Խորհուրդ կտամ զգույշ լինել նման տերմիններ օգտագործելիս, որովետեւ այդ մասին լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Այս մասին երեկ իր հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատասխանելով հիբրիդային հեղաշրջման փորձին իր եւ ԱԱԾ նախկին տնօրենի մասնակցության ակնարկների մասին հարցին։

«Մի պահ պատկերացրեք օտարերկրյա ներդրողի աչքով, որը ծրագրում էր Հայաստանում ներդրումներ անել, մեկ էլ լսում է, որ այս երկրում հեղաշրջում, ինչ-որ հիբրիդային պատերազմ եւ այլն։ Եվ ես նաեւ լրատվական միջոցներին եմ հորդորում՝ զգույշ եղեք այդ բառերն օգտագործելիս»։

«Տարբեր առիթներ ունեցել եմ ասելու, որ ՍԴ դատավոր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար զրո նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը։ Եվ փառք Աստծո, ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ ՍԴ մասին օրենքը տվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի անգամ ֆինանսական առումով ՍԴ-ն կախված չլինի, թե մեր բյուջեն, աշխատավարձը ինչպիսին են լինելու, որ այն չի կարող իջեցվել, շատ հստակ սահմանված է օրենքով, եւ դրանից դուրս ոչինչ չենք կարող անել։ Այս առումով էլ ինձ համար միեւնույնն է։ Որպես Հրայր Թովմասյան կարող ես ունենալ քո նախասիրությունները, քաղաքական հայացքները, բայց դրանք արտահայտվում են բացառապես քվեարկության ժամանակ, երբ դու փակ քվեախցիկում ես։ Դրանից դուրս Հրայր Թովմասյանի քաղաքական գործունեություն, իր համար՝ ով է իշխանություն, ինչու է իշխանությունը սա, լավ է, վատ է՝ գոյություն չունեն։ Մի օր բոլորը պետք է սա հասկանան։ Եվ սա գլխավոր ելակետն է, որից սկսում է անկախ դատական իշխանությունը։ Դատական իշխանությունը անկախ չէ, եթե իր համար ցանկալի վարչապետ փորձի ընտրել, ով ուզում է՝ լինի, իր համար դատական իշխանությունը անկախ չի, եթե փորձի․․ այն տերմինները, որ օգտագործվում են։ Այդ դեպքում վերջակետ դրեք պետությանը, չկա այդ դեպքում պետություն։ Եթե դուք տվյալ պահին ձեր քիմքին ոչ հաճո է ՍԴ որոշումը ընկալում եք, որ մենք ձեզ ընդդիմություն ենք, դա մոտավորապես նույնն է, որ բժիշկը եկել, ձեզ ասում է, որ դուք այս հիվանդությունն ունեք, եւ դուք այդ բժշկին համարում եք ձեզ ընդդիմություն, թշնամի եք համարում։ Այս մարմինը հենց դրա համար է, որպեսզի դա ասի, եթե չի ասում, ուրեմն մի պահեք այդ մարմինը, թողեք՝ մարդիկ գնան իրենց գործով զբաղվեն։ Երբ սկսում են տարբերակում դնել ՍԴ որոշումների մեջ եւ սկսում են քննադատել ՍԴ որոշումները, ուրեմն եկեք անկեղծ լինենք․ կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են վատը, կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են լավ։ Երեւույթների ընկալման տարբերություն կա․ եթե օրվա քաղաքական իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելը պետք է դիտարկվի, որ ես օրվա քաղաքական իշխանությանն ընդդիմություն եմ, ապա ընկալեք՝ ինչպես ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված եք լինելու վարչական դատարանի բոլոր դատավորներին, որոնք միանձնյա են գործը քննում, դիտարկել, որ երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն են, որովհետեւ չկա մեկը, որ պետական մարմնի որեւէ որոշում անվավեր ճանաչած չլինի։ Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետեւ մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ ոչ միայն չեմ զբաղվում, այլեւ պարտավոր եմ իմ հրապարակային խոսքում քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Խորհրդարանական վերջին ընտրություններում, երբ ծնողներս հարցրին՝ ում ընտրենք, ասացի՝ ում ուզում եք, ընտրեք։ Մինչ այդ միշտ հարցրել են, ասել եմ՝ սրան ընտրեք, ճիշտ կլինի։ Այսինքն՝ ես նաեւ այդ զսպվածությունն իմ մեջ պահել եմ եւ նաեւ այդտեղ եմ դրսեւորել, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Ես չեմ կարող ընդդիմություն լինել։ Նույնիսկ օրվա քաղաքական իշխանության իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ որեւէ գնահատական ինձանից չեք լսել։ Ես այդ հարցերին չեմ առնչվում։ Կարող եմ որպես մարդ, ֆիզիկական անձ ունենալ իմ կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնում, որովհետեւ ինձ համար մեկընդմիշտ որոշված է, որ քաղաքականությունը իմ կյանքում ավարտված է, իմ կյանքում սկսված է մեկ նոր փուլ, որ ՍԴ դատավորի աշխատանք։

 

դիտվել է 560 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am