Իշխանության հատուկ օպերացիան. որն էր նպատակը

Նիկոլ Փաշինյանը տոնական օրով իրականացրեց իր սիրելի ասֆալտին փռելու օպերացիան,  ձեռնաշղթաներ հագցնելու միջոցով բերման ենթարկվեցին Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր–Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը, Նարեկ Սամսոնյանը։ Որպես հիմք էր վերցվել ապօրինի զենքի կամ թմրանյութի օգտագործման կասկածանքի թեման, ինչն ավելի քան ծիծաղելի է:

Բացառությամբ վերջինի, որին քիչ առաջ են բերման ենթարկել, մյուսներն ազատ են արձակվել, քանի որ այն, ինչ իբր փնտրում էին այս երտասարդների մոտ, չեն գտել:
Իրականում այս բեմականացման, ասֆալտ փռելու շոուի համար   նա տարբեր պատճառներ ունի. առաջիկայում անկասկած է, որ սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսվելու, բանկային գաղտնիքի մասին նոր օրենքի ընդունումն էլ գումարած այդ ամենին կարելի է կանխատեսել, որ դատական պրոցեսների բում է սպասվում: Բնականաբար, հարցերի լուծման բանալին էլ դառնալու է ՍԴ-ն: Ստամբուլյան կոնվենցիա, Արցախի հարց, սահմանադրական փոփոխություններ, ահա, այս ամենն էլ եթե հավելենք, ամբողջական կդառնա պատկերը, թե ինչու է Փաշինյանը գրոհել ՍԴ-ի ու նրա նախագահի դեմ:
Բայց  անցած ողջ շաբաթը ծավալված իրադարձությունները պարզորոշ դարձրեցին, թե որքան սնանկ է իշխանությունը ՍԴ-ի դեմ իր կոմպրոմատների հարցում: Պարզ դարձավ, որ ամենահուժկու կոմպրոմատն էլ հայտնի գրիչն է, որի երեւան բերելուց հետո իշխանությունը ծաղրուծանակի ենթարկվեց:
Սկզբում Նիկոլ Փաշինյանը հրահանգեց թիմին իր ներկայացրած փաստից ավելի անհեթեթ հիմնավորում ներկայացնել,որը կխլացներ իր անձի շուրջ աղմուկը, բայց քանի որ դա չհաջողվեց, հիմա անցել է ուժի ցուցադրության:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ բերման ենթարկվածներն ակտիվ դեմքեր են ու նրանց բերման ենթարկելն անաղմուկ չի կարող անցնել։ Իրենց հենց այդ աղմուկն էր պետք՝ գրիչի թեմայից ձերբազատվելու համար։ Այսինքն՝ նա պատրաստ է հայհոյանքների տեղատարափի տակ ընկնել բերման ենթարկելու համար, միայն թե չհիշվի տխրահռչակ գրիչը։ Նիկոլ Փաշինյանն իբրև երիտասարդ բռնապետ թերեւս ուսումնասիրել է, որ բռնապետական, ավտորիտար համակարգերի փլուզման նախանշաններից մեկն այն է, երբ ռեժիմը դառնում է ծաղրուծանակի առարկա ու սկսում են համատարած հեգնել:
Սակայն որքան անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք չի քաշելու ՍԴ-ից եւ պետք է սպասել հաջորդ գրոհին, նույնքան աներկբա, որ հաջորդիվ նոր կրկեսային ներկայացումների ենք այս թեմայով ըմբոշխնելու:

Անի Սահակյան

դիտվել է 2125 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am