Չինաստանն անցավ Ռուսաստանին. Պուտինը՝ երրորդ հորիզոնականում

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Չինաստանն անցել է Ռուսաստանին զենքի արտադրության հարցում և այսօր զիջում է միայն Միացյալ Նահանգներին:

Զեկույցի հեղինակներն այս կամ այն երկրի ռազմարդյունաբերական համալիրը գնահատում են՝ հիմնվելով այդ երկրի խոշոր ընկերությունների ֆինանսական արդյունքների, զենքի վաճառքի տվյալների վրա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ուսումնասիրության մեջ ընդգրկված է 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածը: Ցուցակի առաջատարներն, իհարկե, ամերիկյան ընկերություններն են, չինական 3 ընկերություն, սակայն, ընդգրկվել է առաջին տասնյակում: Դրանք ռազմական օդանավեր, անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, զենք, ռազմական տեխնիկա և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող 3 ընկերություններն են:

20-յակի մեջ ընդգրկված է ևս մեկ չինական ընկերություն, որն արտադրում է ռազմական համալիրներ: Ընդ որում, հետազոտողները շեշտում են, որ չինական ռազմարդյունաբերական համալիրի մասին տեղեկությունը մեծամասամբ փակ է, գաղտնի, և իրականում չինական ռազմական արդյունաբերությունն ավելի հզոր է: Զեկույցի հեղինակները նշում են, որ Չինաստանում այսօր գործում է 10 խոշոր պաշտպանական կորպորացիա, բայց ուսումնասիրությունը հաշվի է առել միայն չորսը, որոնց մասին կա ֆինանսական տեղեկատվություն:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Վասիլի Կաշինի փոխանցմամբ՝ ներկայացված գնահատականները շատ մոտ են Չինաստանի պաշտպանական արդյունաբերության իրական պատկերին. «Մենք խոսում ենք ընդհանուր ռազմական արտադրության մասին, ոչ միայն արտահանման. պետք է հաշվի առնել, որ Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ռազմական բյուջեն՝ 177 միլիարդ դոլար», - ասում է Կաշինը:
Ռազմական հարցերով մեկ այլ փորձագետ՝ Իլյա Կրամնիկը BBC-ին ասել է, թե ոչ հեռու անցյալում Չինաստանը սպառազինության արտադրության հարցում զգալիորեն զիջում էր թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ռուսաստանին. - «Այսօր սակայն իրավիճակը փոխվել է: Ես կարծում եմ՝ առաջիկա տարիներին՝ 3, 5, առավելագույնը 10 տարի անց, Չինաստանը չհաշված միջուկային սուզանավերի և ռազմավարական միջուկային համալիրների արտադրությունը, կարող է վստահորեն վերցնել երկրորդ տեղը, իսկ որոշ դեպքերում նաև առաջինը»:

Այսպիսով, զենքի արտադրության և արտահանման առումով Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ԱՄՆ-ից հետո: Նա առաջ է անցել Ռուսաստանից, որն այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2017-ին ամերիկյան ընկերությունների վաճառքը հասնել է 226,6 միլիարդ դոլարի, ռուսական ձեռնարկությունները վաճառել են 37,7 միլիարդ դոլարի զենք: Չինական ընկերությունները զենքի վաճառքից ստացել են 54,1 միլիարդ դոլար: Ավելին՝ չինական խոշորագույն AVIC ընկերությունը (ինքնաթիռների հիմնական արտադրողը) 20,1 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել:

Վարկանիշային աղյուսակում դիրքերի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը առաջին անգամ տվյալներ է ստացել Չինաստանի 2015-2017 թվականների վաճառքի վերաբերյալ․ նախկինում այդ տեղեկությունը անհասանելի է եղել:

Ինչևէ, այս ուսումնասիրությունը փաստում է Ռուսաստանի, երբեմն, հզոր սպառազինության առաջատարի դերի նվազման մասին: Դա է, թերևս, պատճառը, որ Ռուսաստանը ձգտում է այլ խնդիրներում պահպանել ազդեցությունն ու գործընկերներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4865 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am