Երկրի բնակչությունը 7.3 մլրդ է կազմում
Interfax-ը փոխանցում է ,որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Երկրի բնակչության թվաքանակը հասնում է 7 մլրդ 295 մլն 889 հազարի՝ մեկ տարում ավելանալով 78 մլն-ով,նման տվյալներ է ներկայացրել ԱՄՆ բնակչության մարդահամարի հարցերով վարչությունը: Բնակչության թվաքանակով առաջին տեղում Չինաստանն է՝ 1 մլրդ 367 մլն մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 1 մլրդ 252 մլն բնակչությամբ, երրորդում ԱՄՆ-ն է՝ 322 մլն 762 հազար բնակչությամբ։
