Դատապարտում ենք Կարո Փայլանի վրա իրականացված հարձակումը.Թուրքիայի հայկական կազմակերպություն/տեսանյութ/
Haberler թուրքական կայքը գրում է,որ Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին:Կառույցի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը պնդել է, թե «Կարոն համագործակցում է հայկական լոբբիի հետ» և փորձում է «խառնել խորհրդարանն ու երկիրը»։ Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Կարո Փայլանի վրա իրականացված հարձակումը։ ««Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ իշխանությունն ի ցույց է դնում իր այլատյաց էությունը»,-ասված է «Նոր Զարթօնքի» հայտարարության մեջ։
