Ես գրիչ տալիս եմ, բայց նաև հետ եմ վերցնում

Վերջին օրերի ամենաուշագրավ միջադեպը Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած միտքն էր, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան, նա մերժել է, ապա երբ Թովմասյանը պահանջեց ապացույցներ ներկայացնել, վարչապետը մի գրիչի պատմություն ներկայացրեց հանրությանը՝ տարակուսանք առաջացնելով երկրում։ Փաստարկն այնքան «անհամարժեք» էր նախապես տված խոստումին, որ անգամ «Իմ քայլի» ֆեյսբուքաբնակ պատգամավորների ձայն-ծպտունը երկու օր է՝ չի լսվում։ Կցկտուր արձագանքներից բացի, մյուսներն ընդհատակ են անցել, որովհետեւ չգիտեն ինչ ասել եւ չեն կարողանում հավատալ՝ այս ամենը երա՞զ է, թե՞ իրականություն։

Հիշեցնենք, որ Կապանում վարչապետն ասել էր, որ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, եւ ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր․․․ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով երկրորդեց վարչապետին․ «Այո, դա անհամաչափ պատասխան էր, ես դա հաստատում եմ»։

- Ի՞նչն էր անհամաչափ։


- Որ Հրայր Թովմասյանն օգտագործել էր պահը ոչ միայն մեկ անգամ, այլ, ըստ վարչապետի, բազմաթիվ անգամներ, եւ իրեղեն ապացույցով հիմնավորված էր այդ անգամ, որ Թովմասյանը վարչապետի հետ ցանկացել է մտնել այն իրավահարաբերությունների մեջ, ինչը հարիր էր նախկին իշխանությունների ժամանակ։

- Այսինքն՝ «վարչապետ ջան», «Փաշինյան ջան» արտահայտությունները կաշառքի ու քծնանքի ապացո՞ւյց են, թե՞ գրիչն է խնդիրը։ Ի դեպ, շատերը հիշեցին, որ Նիկոլ Փաշինյանն էլ է նախկիններից շատերի հետ շփվել, ջան ասել՝ ջան լսել, նվերներ ստացել, նկարվել հետները, գործուղումների մեկնել, հիմա ասեն՝ կաշառե՞լ են իրեն։

- Բոլորը բոլորի հետ շփվել են, ես դա չեմ բացառում։ Խոսքն այն մասին է, երբ ժուռնալիստները վարչապետին հարցեր են տալիս, ինքը պատասխանում է։ Վարչապետն այդ մասին չի խոսել 5 օր, 10 օր առաջ կամ ավելի շուտ։ Խոսեց, երբ եղավ դրա անհրաժեշտությունը, այսինքն՝ պետք չէ ինչ-որ մարդկանց սրբերի դասին դասել, ոչ երկրային մեղքերից ազատել։ Միգուցե առիթը չլիներ, վարչապետն այդ մասին չասեր էլ, բայց երբ որ այդպիսի հարցեր են առաջանում, Հրայր Թովմասյանը պատրաստվում է նաեւ դատի տալ։

- Եթե Թովմասյանն այլ փոխհարաբերությունների մեջ էր ուզում մտնել, ինչո՞ւ էր այսքան ժամանակ վարչապետը լռում։ Ինչպես նաեւ չասացիք՝ Փաշինյանը նախկիններից ում «ջան» է ասել, հիմա կարո՞ղ են իրեն մեղադրել քծնելու, շողոքորթելու, ծառայություն առաջարկելու մեջ։

- Եթե «ջան» բառն օգտագործում ես այն կոնտեքստում եւ այդ ընթացքում նաեւ նվեր ես մատուցում, այսպես կոչված՝ նվեր, որը հարկադրական նվեր է, խնդիր է առաջացնում։ Թե չէ մենք գիտենք՝ «ջան» բառը երբ ենք օգտագործում։

- Տեսանյութից երեւում է, որ Հրայր Թովմասյանը չի պարտադրել Փաշինյանին վերցնել այդ գրիչը, վարչապետը գրիչ չուներ, կողքին նստած ՍԴ նախագահը փոխանցել է իրենը, եւ հետո՝ եթե դա կաշառք էր, ինչո՞ւ էր Փաշինյանը վերցնում, ապա նաեւ լռում։

- Համացանցում մի կտոր է եղել, բայց այդ ամբողջը երկար ժամանակ է տեւել, վարչապետը գրիչի կարիք է ունեցել, Հրայր Թովմասյանը տվել է, բնականաբար, ցանկացել է վերադարձնել, բայց Թովմասյանը հրաժարվել է վերցնելուց՝ ըստ երեւույթին, դա հարկադրական նվեր է դարձել վարչապետին։

- Բայց գրիչը ո՛չ ծեծելով է տվել, ոչ՛ բռնի գործողություններով։

- Վարչապետը, առաջնորդվելով քաղաքակրթության նորմերից, գրիչը չի թողել սեղանի վրա, չի շպրտել ինչ- որ մի ուղղությամբ, վերցրել է իր մոտ, որ մարդը չվիրավորվի։ Ստացվում է՝ ինքն օգտակար եղավ այդ պահին վարչապետին, այո՝ եղավ, այս մասին է խոսքը, եւ շարունակություն չպիտի ունենար։

- Այսինքն՝ դա նշանակում է ծառայությո՞ւն մատուցել, Փաշինյանն այլ բաներ էր հայտարարում, թե առաջարկել է ծանոթացնել Սահմանադրության խութերին եւ այլն։

- Դա մի էպիզոդն է, որով վարչապետն ունի փաստական ապացույցներ։ Միգուցե կան այլ էպիզոդներ, երբ վարչապետին միջնորդավորված ասել է Հրայր Թովմասյանը, բայց հիմա դժվար է ապացուցելը։

- Եթե ձեր քաղաքական հակառակորդներից մեկը գրիչի կարիք է ունենում, դուք չե՞ք տալիս։

- Ես տրամադրում եմ գրիչ, բայց նորից հետ եմ վերցնում։

- Երբեւէ չի՞ եղել, որ ասեք՝ պետք չէ։

- Նախ համեմատությունը ճիշտ չէ, ես վարչապետ չեմ, իր կարգավիճակն ուրիշ է, իր հետ շփումները, իր հետ հարաբերվելը պիտի մի քիչ նրբանկատ լինենք, ամեն ժեստը մի բան նշանակում է, իսկ ես շարքային քաղաքացի եմ։ Կարող է եւ թողած էլ լինեմ գրիչ, իմ գրիչները սովորական գրիչներ են։

- Ձեր քաղաքապետին էլ «ԿամԱԶ»-ներ են նվիրել գործարարները՝ դրա դիմաց ինչ-ինչ փոխհատուցումներ ստանալով, հիմա դա կաշա՞ռք է, թե՞ ոչ։

- Քաղաքապետին չեն նվիրել, այլ՝ քաղաքապետարանին։ Եթե ապացույց լինի, որ այդ «ԿամԱԶ»-ներից մեկը Հայկ Մարությանը տարել է իրենց տուն կամ նվիրել իր ազգականին, ես կհամաձայնեմ, բայց դրանք ստացել է քաղաքի համար։

- Պարոն Աղազարյան, համաձայն չե՞ք, որ վարչապետի փաստարկներն այնքան անլուրջ են, որ «Իմ քայլը» պետք է նոր վարչապետ ընտրի իր թիմից, ինչպես Արթուր Վանեցյանը հորդորեց՝ երկրի անվտանգության խնդիրներից ելնելով։

- Մեր երկիրն ու անվտանգությունը շատ ապահով են ու երբեք այսքան ապահով չեն եղել, ու չկա նման խնդիր։ Մենք էլ չենք պատրաստվում Վանեցյանի հրահանգները կատարել։

- Անվտանգության խնդիր չէ՞, որ երկրում հաստատվել է այնպիսի մթնոլորտ, երբ ձեր կուսակիցը կարող է թիրախավորել ՍԴ նախագահի աղջկան, կոչեր անել նրա վերաբերյալ։

- Ես, իհարկե, դատապարտում եմ այդ պահվածքը, երիտասարդ է, սխալվել է, պիտի ներողամիտ լինենք, բայց կարծում եմ, որ մենք չենք այդ մթնոլորտը ստեղծել, դա արդյունքն է անցածների արձագանքի, բա նայեք, թե նախկինների կողմից ինչ գոտկատեղից ներքեւ հարվածներ են գալիս, երիտասարդ է, ինչ-որ բան դուրը չի եկել, որ այդպիսի պոռթկում ունեցավ։

hraparak.am

դիտվել է 772 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am