Մախաթը պարկի մեջ չես թաքցնի

Արդեն հե՛չ զարմանալի չէ, բայց փաստ է` Նիկոլի լեզուն Նիկոլի թշնամին է։

Կապանում լրագրողների հետ ուղիղ 5 ժամ «չանա թակելը» քիչ համարելով` նախատոնական «ազիզ» օրով առավոտ շուտ մի հատ էլ 20 րոպեանոց «լայվ մտավ», որ պակասը լրացնի`ՍԴ նախագահի հասցեին մերկապարանոց մեղադրանքների շարքն «ամրապնդի» նոր «փաստերով» ու պարզաջրի ֆեսբուքահայությանը «հաճելիորեն զարմացրած»՝ ծաղրուծանակի առարկա դարձած գրիչի պատմությունը։ Բայց ստացվեց, ինչպես միշտ. աչքը սարքելու տեղ ունքը քանդեց`ուղիղ տեքստով բարձրաձայնեց իր վախերը, խոստովանեց, թե ինչու է իրար խառնվել, ինչու է գազազած Հրայր Թովմասյանի վրա և ինչն է, որ ոչ մի կերպ չի կարողանում ներել «նախկին կոռումպացված իշխանություններին»։

Պարզվում է` Հայաստանի ազգային անվտանգությանն անդառնալի հարված է հասցվել. ՍԴ նախագահն ու իր դեմ «հիբրիդային պատերազմ» վարող մնացած նախկին պաշտոնյաները, տեղները հանգիստ նստելու և իրենց դեմ սանձազերծված բաց պատերազմին` օրըստօրե թափ հավաքող քաղաքական հետապնդումներին կուլ գնալու փոխարեն, փորձում են «միջազգայնացնել» խնդիրը։ Այսինքն`աշխատում են եվրոպական կառույցների հետ, բացատրում, ցույց տալիս, թե ինչ է կատարվում «նոր» Հայաստանում սիրո և համերաշխության հեղափոխության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդի սրտի դատական համակարգ և ժողովրդի սրտի Սահմանադրական դատարան ունենալու քողի ներքո։

Եվ «ամենավատն» այն է, որ նրանց ձայնը տեղ է հասել։ Վենետիկի հանձնաժողովը և անձամբ հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն ամիսներ առաջ են ասել իրենց կարծիքը ՍԴ-ն բուդկի պես սեփականաշնորհելու «թավշյա» նկրտումների մասին։ Հրայր Թովմասյանի նկատմամբ օրը ցերեկով իրականացվող հաշվեհարդարը «լիովին արդարացրել» է նրանց կասկածները, ինչի մասին տեղյակ են պահել «հեղափոխական պարագլուխներին», և ոչ մեկ անգամ։

Եվրոպայի ամենաազդեցիկ կուսակցությունը`ԵԺԿ-ն, նույնպես հրապարակավ արտահայտել է իր մտավախությունները «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կիլոմետրանոց քայլեր անող հակաժողովրդավարության վերաբերյալ։ Օրերս նույնը` տարընթերցման տեղ չթողնող հստակ ձևակերպումներով, արեց Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)` զգուշացնելով, որ Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի ճաճիճը։ Նույնիսկ «թավիշների» կողմից ջերմորեն սիրված Աճեմօղլուն չհապաղեց «խոտանել» իշխանության «հակակոռուպցիոն» արշավը։

Եվ սա միայն սկիզբն է։ Պարզ է, որ ժողովրդի անունից երկրում «հեղափոխական դիկտատուրա» հաստատելու ինդուլգենցիան` լիմիթը, սպառվում է։

Վիկիլիքսի վերջին հրապարակումները, որոնք ուղղակիորեն հաստատում են Նիկոլի և իր գաղափարական «պապայի» մեղսակցությունը մարտիմեկյան արյունահեղությանը, ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների համբերությունը նույնպես անսահման չէ՝ էլ չեն պատրաստվում աչք փակել Հայաստանի վարչահրամայապետի գլխավորությամբ մոլեգնող իրավական բեսպրեդելի վրա։

Եվ ի՞նչն է հետաքրքիր։ Առաջ, երբ Փաշինյանն իբր թունդ ընդդիմադիր էր, և ընդդիմության գրոհայինները՝ սորոսական հանրույթի աջակցությամբ և շահագրգիռ մասնակցությամբ, ամեն Աստծո օր նստում էին եվրոպացիների ականջին` կռիվ տալով իշխանությունների դեմ, մեղադրելով բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, պահանջելով քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ընդհուպ զրկել ձայնի իրավունքից` առկախել ԵԽԽՎ-ում քվեարկություններին մասնակցելու մանդատը, ամեն ինչ ճի՛շտ էր։

Այն ժամանակ դրան ասում էին`պայքար արդարության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար։ Բանագնացներ էին ուղարկում, գործ տալիս Հայաստանի իշխանությունների վրա` այնպես, ինչպես իրենք են կարողանում դա անել։ Ում որտեղ կարողանում էին` բռնացնում էին և սկսում սրտաճմլիկ պատմություններ պատմել վիշապի պես մեր բկին չոքած «դաժան բռնապետության» մասին։ Հիմա դա կոչվում է` Հայաստանի վրա «տղա բերել», «կեղտոտ սպիտակեղենը տնից հանել», վերջին խմբագրությամբ` «հիբրիդային պատերազմ», «հեղաշրջում» կամ առնվազն «հեղաշրջման երազախաբություն»։

Բայց մախաթը պարկում չես կարի`այդ հեքիաթներին, բացի Նիկոլի զոմբիներից, ոչ ներսում, ոչ էլ առավել ևս դրսում, ոչ մեկը չի հավատում։

Այ, դրանից էլ Նիկոլը ջղաձգվում է, կտրուկ շարժումներ է անում։ Եվ ինչքան շատ է ջղաձգվում, այնքան շատ է խրվում կեղտի մեջ, որտեղ «դուխով» մտել է ու դուրս չի գալիս. հայտնի հաստավիզ կենդանու պես թավալվում է` չմտածելով հետևանքների մասին...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 924 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am