Փաշինյանը չի խնայում.թիմին հանել է պատերազմի

Սուր նեւրոտիկ խանգարում ախտորոշմամբ իշխանությունում թերեւս շատերն են տառապում: Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում վերջին օրերի քաղաքական մթնոլորտը: Սահմանադրական դատարանի նախագահ Հհրայր Թովմասյանի դեմ սանձազերծած պատերազմում խայտառակ պարտություն կրած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակ է հանել իրեն չզիջող ներվային խանգարում ունեցողներին: Մի քանի օր առաջ Կապանում Փաշինյանը Հրայր Թովմասյանի հարցում նախահարձակ եղավ, հայտարարեց, թե Թովմասյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենօրյա, ամենժամյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն, որ ինքն էլ նրան ուղարկել է ուր որ պետքն է, քանի որ չի ցանկանում համագործակցել նախկին կոռումպացված ռեժիմի մնացորդների հետ: Բայց պատասխանը չուշացավ, ՍԴ նախագահն անհեթեթություն համարեց վարչապետի հայտարարությունները, ժամանակ տվեց փաստ ներկայացնել, հակառակ պարագայում դատի է տալու: Փաշինյանն էլ ավելի դիրքավորվեց, թե անհամարժեք պատասխանը չի ուշանա, ինքը փաստեր ունի, մեկ ծանր գիշերվանից հետո հրապարակեց հայտնի գրիչն ու մի զավեշտալի պատմություն, թե ինչպես է Թովմասյանը միջոցառումներից մեկի ժամանակ քծնել իրեն, ջան ու ջիգյար ասել, վերջում էլ, երբ իր մոտ գրիչ չի եղել, ՍԴ նախագահն իր գրիչն է նվիրել, որն ըստ վարչապետի իրեղեն ապացույցն է ծառայություն մատուցելու պատրաստակամության:

Պետության ղեկավարի կողմից ներկայացված այս հուժկու պատասխանի առիթով երկու օր է հանրության մեղմ ասած բոցեր է անում, զվարճանում է եւ անհանգստանում վարչապետի առողջական վիճակի համար: Եւ, ահա, Փաշինյանին այս մթնոլորտն էլ ավելի է նյարդայնացրել եւ նա որոշել է մենակ չմնալ այս անհեթեթ վիճակում ու նույն դրության մեջ դնել իր թիմակիցներին՝ հորդորելով զարկել շեփոր, հելնել, հեծել թուր կեծակին ու գնալ պատերազմի: Մանր ու միջին հարձակումներից հետո վստահ ենք նրա անմիջական հրահանգով դաշտ նետվեց իր ծանր հրետանին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

<<Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի անունից ու ասել, որ նա պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել>>,- հայտարարեց Սիմոնյանը ու շարունակեց ինքն էլ իր հուժկու փաստը ներկայացնել Հրայր Թովմասյանի դեմ պատմելով, որ դրանից շաբաթներ անց փողոցում իրեն հետեւից գրկել են, հետո թեքվել ու տեսել է, որ Հրայր Թովմասյանն է, ով ասել է՝ հիմա ամեն ինչ նորմալ է, չէ՞: Թե ինչու է մի գրկախառնությունից այդքան հուզվել Ալեն Սիմոնյանը, գուցե նեղն անձնական հարց է եւ չի ուզեցել հրապարակային բացատրել, սակայն  Ալեն Սիմոնյանը սա ներկայացրել է իբրեւ երկրորդ ծանրակշիռ փաստը Հրայր Թովմասյանի՝ իրենց ծառայություն մատուցելու հարցում:

Ինչպես ասում են՝ սա արդեն ոչ այնքան ծիծաղելի է, որքան անհանգստացնող: Իշխանությունում կարծես թե պաթոլոգիա է նեվրոտիկ խանգարում ախտորոշումը: Իսկ մենք չմոռանանք, որ պատերազմական երկրում ենք ու ցանկացած պարագայում նոպաների ազդեցության տակ հնարավոր է մի ամբողջ պետության հարց լուծվի:

Անի Սահակյան

դիտվել է 3849 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am