Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը երեկ երեկոյան հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» հայտնի է, այդ թվում նաև՝ հայկական կողմին:
