Նիկոլ Փաշինյանի հերթական «զոհը»

Հենրիկ Հարթենյանը վայր դրեց Երեւանի ավագանու Իմ Քայլը խմբակցության մանդատը եւ ներողություն խնդրեց հանրությունից․

«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»:

Հիշեցնենք, որ երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհով մեկ խայտառակեց իրեն՝ հրապարակելով «անհամարժեք» պատասխանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ու դարձավ ծաղրուծանակի առարկա, իր թիմակիցներից համեմատաբար խելոքներն անցան ջրի հատակը ու անգամ չտարածեցին վարչապետի հուժկու հարվածն իրենց էջերում։ Ջրի երես դուրս եկան վարչապետի ֆանատներն ու նրա քաղաքական գծի հետեւորդները։ Ամենաստորը Հենրիկ Հարթենյանի ինքնադրսեւորումն էր։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլեւս նախկին անդամ անդամը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Այս արարքը բուռն քննադատությունների առարկա դարձավ, Հենրիկ Հարթենյանը ջնջեց ֆեյսբուքյան իր էջը, «Իմ քայլը» խմբակցությունն էլ արարքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ և այսօր ավագանում խմբակցության արտահերթ նիստ հրավիրեց։ Նույնը խոստացան անել ՔՊ վերստուգող, վերահսկիչ մարմնից։ Ի վերջո, խմբակցությունում կայացած քննարկումների ընթացքում նրան հորդորել են վայր դնել մանդատը։
Ավելին, ով չալարեց, իր դատապարտող հայտարարությամբ, գրառումով ինքնահաստատվեց քսանամյա այս երիտասարդի վրա։
Այն դեպքում, երբ ագրեսիայի այս մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն իրենց քաղաքական կուռքն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով ամենօրյա ռեժիմով նպաստում է այդ մթնոլորտի կարծրացմանը եւ 20 ամյա երիտասարդեը մեղմ ասած ինչ տեսնում, այն էլ սովորում է։ Հենրիկ Հարթենյանն իրականում Նիկոլ Փաշինյանի ու իր ստեղծած չար արժեհամակարգի «զոհն» է։

Ի դեպ, մի գրչի պատմությունը ջրի երես հանեց իշխանության ողջ աղտերը։ Պարզ դարձավ, որ իշխանության կադրային բանկն այնքան սնանկ է, որ ավագանու անդամ են դարձրել բուհը չավարտած կիսագրագետ մի երիտասարդի, որը չուներ նման իրավունք։

Անի Սահակյան

դիտվել է 2932 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am