Գրչի հարվածով տապալված Փաշինյանը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Կապանում տեղի ունեցած ասուլիսով մեկնարկած հանրային բանավեճը յուրօրինակ քաղաքական դիագնոզ է, թե ինչ մակարդակի է իջել քաղաքական և հանրային դիսկուրսը հետհեղափոխական Հայաստանում:

Փաշինյանը նախ խոստացավ հուժկու հակահարված տալ և անհերքելի հզոր փաստ ներկայացնել այն մասին, թե ինչ ծառայություն է իրեն առաջարկել ՍԴ նախագահը: Բայց հետո հրապարակեց ընդամենը Թովմասյանի գրիչը. պարզվում է` ՍԴ նախագահը 2018-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նվիրել է վարչապետին, քանի որ նա իր հետ գրիչ չի ունեցել` գրառումներ կատարելու համար: Թովմասյանը հրաժարվել է այդ գրիչը ետ ընդուելուց: Ահա և ամբողջ պատմությունը` ծառայություններ առաջարկելու մասին: Սրանից հետ Փաշինյանը էլ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվեց` հայտարարելով, թե շոկի մեջ է ընկել` իմանալով գրչի գինը: Իսկ գրիչը, պարզվում է, 166 դոլար արժի: Ասել, թե այդ պատահական տրված նվերը Փաշինյանը որոշել է կաշառք դիտարկել, ծիծաղելի կլինի: Ի միջի այլոց, նշենք, որ օրենքվ մինչև 75 հազար դրամ արժեքով նվերները պաշտոնյաները պարտավոր են հանձնել պետությանը, այլապես դիտվում է կաշառք: Գրչի արժեքը մոտավորապես այդքան է, հետևաբար Փաշինյանը դա կարող էր հանձնել կառավարական պահոց և ամենևին էլ իր տուն չտանել:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի ընդունում քծնանքը և չի ընդունում նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցությունը: Հետաքրքիր է` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինչ է նվիրել Փաշինյանին, որ սիրով ընդունել է նրա հետ համագործակցությունը և չի հիշում, որ Դավթյանը ևս նախկին ռեժիմի ներկայացուցիչ է: Ամեն դեպքում, այդ նվերը հաստատ գրիչ չի եղել: Գրիչն ու գիրքը երբեք, որևէ քաղաքական կամ քաղաքակրթական ժամանակաշրջանում ծառայություն կամ կաշառք չեն դիտվել: Բայց երբ վարչապետն այդ գրիչը դիտարկում է ծառայություն` ՍԴ նախագահի պաշտոնը պահելու համար, ոչ միայն ծիծաղելի չէ, այլև պետական ողբերգություն է: Գրիչը հզոր փաստարկ դիտարկող Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիագնոզն արդեն իսկապես ազգային անվտանգության սպառնալիք է: Խնդիրն առանձին վերցրած` գրիչը կամ Հրայր Թովմասյանը չեն, խնդիրն իսկապես խորքային է, որովհետև այս դիպվածը ի ցույց է դնում գնահատման այն գերցածր նշաձողը, որով առաջնորդվում է երկրի ղեկավարը պետական հարցերի շուրջ պատասխանատու որոշումներ կայացնելիս: Գրիչը որպես հզոր փաստարկ դիկտարկելու տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանը կադրային նշանակումներ է կատարում, բանակցում Արցախի հարցի շուրջ, մարդկանց հասցեին մեղադրանքներ հնչեցնում, նրանց կոռոպցիոներ կամ հանցագործներ հռչակում: Իսկապես, անդառնալի է մտածել, որ այդ բոլոր պնդումների հիքմում դրված են այնպիսի «հզոր փաստարկներ», ինչպիսին Հրայր Թովմասյանի գրիչն է:
Իսկ ամենացավոտն այն է, որ մարդը գոնե չի փորձում հասկանալ, թե պետության ղեկավարի համար որքան անլուրջ են իր մոտեցումները և որքան կործանարար կարող են լինել հետևանքները: Փաշինյանի կողքին կարծես չկա նաև այն թիմը, որը նրան գոնե խելամիտ խորհրդատվական ծառայություն կմատուցի: Բայց այսպես մինչև ե՞րբ:


Հայկ Դավթյան
Հ. Գ. Հրաjր Թովմասյանի փաստաբանները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` զրպարտության մեղադրանքով:

դիտվել է 2695 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am