Ալիևի ռեժիմի թեման ԵԽԽՎ-ում է

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության կդրվի Ադրբեջանի իշխանություններին քննադատող ծավալուն զեկույց՝ մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին:

Ադրբեջանցի քաղբանտարկյալներին նվիրված ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո արձանագրել է. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ զեկույցում, ըստ «Ազատության»՝ նշվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ արձանագրելով, որ ընդդիմադիր գործիչները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

Ի դեպ, սա այս թեմայով առաջին զեկույցը չէ Եվրախորհրդի Վեհաժողովում. 2013-ին շրջանառության մեջ էր դրվել նույնաբովանդակ մեկ այլ փաստաթուղթ, որը, սակայն, ի վերջո մերժվել էր՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ: Հետո՝ տարիներ անց, ներքին հետաքննությունը պարզել էր, որ դեմ քվեարկած եվրոպացի պատգամավորները սերտ կապեր են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ և շռայլ նվերներ ստացել Ալիևի վարչակազմից: Թերևս, դա էր պատճառը, որ նոր համազեկուցողը՝ երիտասարդ Սուննա Էվարսդոտտիրը, Բաքու մեկնելուց առաջ հայտարարել էր՝ իր համար բոլորովին այլ սկզբունքներ են գերակա. - «Ես խորապես հոգ եմ տանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության համար, որոնք մեր կազմակերպության հիմնարար արժեքներն են»:

Զեկույցը քվեարկության կդրվի առաջիկա չորեքշաբթի: Մինչ այդ պաշտոնական Բաքուն արդեն իսկ քննադատել ու անընդունելի է համարել փաստաթուղթը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պնդել է՝ Վեհաժողովը վտանգավոր ճանապարհ է ընտրել. - «Այս քայլերով նրանք խնդիրներ են ստեղծելու ոչ թե մեր, այլ իրենք իրենց համար», - ասել է Սամեդ Սեիդովը:

Մինչ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան սպառնալից հայտարարություններ էր անում, Ստրասբուրգում հրապարակվեց Ադրբեջանին քննադատող ևս մեկ փաստաթուղթ: Վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որ օրեր առաջ մեկնել էր Բաքու՝ փետրվարի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու, նախօրեին հայտարարեց՝ ներկայումս Ադրբեջանում առկա քաղաքական միջավայրը նպաստավոր չէ ժողովրդավար ընտրությունների անցկացման համար:

«Քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ նրանք ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով», - փաստել է եվրոպացի պատգամավորների խումբը՝ հավելելով՝ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները: «Չի նկատվում նաև հավաքների ազատություն, իշխանությունների կողմից արտոնված վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ հունվարին ու կրկին ուղեկցվել ոստիկանության բիրտ ճնշումներով»,- արձանագրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

Այսպես, նշյալ զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին է, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի՝ ԵԽ անդամ դառնալուց ի վեր՝ 2001-ից սկսած ԵԽ-ն մտահոգված է այս երկրում քաղաքական բանտարկյալներին առնչվող փաստերով: ՄԻԵԴ-ն ընդունել է կարևոր որոշումներ՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարելով կամայական, որը հաճախ զուգորդվել է բռնություններով և նրանց՝ կարծիքն արտահայտելուն ուղղված սահմանափակումներով: «Այս վճիռներից շատերը փաստում են, որ նման դեպքերից շատերը լիովին համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» եզրույթին, որը սահմանվել է ԵԽԽՎ-ի ընդունած Բանաձև 1900-ով»:
Զեկույցում հեղինակը մի շարք առաջարկություններ է ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին և Նախարարների կոմիտեին ՝ Ադրբեջանում այս խնդիրը լիարժեք և կայուն լուծելու համար, և եզրակացնում. «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 893 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am