Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 25-ին և այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում թալանել են մի քանի «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ:

Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բաղրամյան պողոտայի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի իր բնակության վայրի շենքի մոտ կայանված Range Rover մակնիշի 84 ՍՍ 444 համարանիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակները գողացել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 250 հազ. դրամի վնաս:Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Հ.-ն և հայտնել, որ Սվաճյան փողոցի 20 շենքի մոտից 2 անհայտ անձինք կողոպուտ կատարելու եղանակով, բացահայտ հափշտակել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան:

Այսօր՝ հունվարի 26-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Դ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ի ժամը 22:40-ից մինչև հունվարի 26-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 10 FR 100 համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 145 հազ. դրամի վնաս:

Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 52-ամյա Տիգրան Շ․-ն և հայտնել, որ օրեր առաջ Խորենացի փողոցում գտնվող ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 10 DD 303 համարանիշի ավտոմեքենայի կողային հատվածում ամրացված պլաստմասե դետալները գողացել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Տիգրան Շ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Թամարա և Անի» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Գոռ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 21-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, անհայտ անձը կամ անձինք, Իսակովի պողոտայի 10 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 44 ԼM 444 համարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով սրահից գողացել են պայուսակ և գումար:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գոռ Մ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ Զվարթնոցի բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:

Նշված բոլոր գողությունների և կողոպուտի փաստերով տարածքային ոստիկանության բաժինների հետանքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am