Պայթյուն է տեղի ունեցել Կանադայում
Կանադական Ալբերտա նահանգում ուրբաթ երեկոյան Nexen Energy ընկերության նավթային ավազների վերամշակման կենտրոնում պայթյուն է եղել: Պատահարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ու եւս մեկը օրհասական վիճակում է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: «Այս պահին Nexen-ը շահագործումից հանում է իր ձեռնարկությունները, ինչը կարող է տեւել շուրջ 12 ժամ»,- հայտնել է կարգավորող ընկերության էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչը, ով աշխատում է ԱՊ վայրում: Պայթյունի պատճառները ճշտվում են:
