Փաշինյանին շատախոսալիսները հակացուցված են. ձանձրալի են դարձել այդ «զրիցները»

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կապանյան ասուլիսը առանձնապես չտարբերվեց նախորդ բազմաժամյա շատախոսալիսներից: Անկեղծ ասած, արդեն մի տեսակ մոնոտոն ու ձանձրալի են դարձել այդ «զրիցները»:

Առհասարակ, եթե ասելիքը ժամեր է տևում, մանավանդ, եթե բանախոսը գրեթե ամենօրյա ռեժիմով հանրացանցային հարթակներում, խորհրդարանում, կառավարության նիստերի ընթացքում խոսում ու խոսում է, դա անլրջացնում է նրա խոսքն առհասարակ: Եթե անգամ կան կարևոր շեշտադրումներ (իսկ դրանք, ուզես-չուզես, չեն կարող չլինել` ելնելով թեկուզ միայն Փաշինյանի զբաղեցրած պաշտոնի պարագայից), ապա դրանք տարրալուծվում են քաղաքակրթության ու զուգարանակոնքի մասին պապական տան հեռավոր արտաքնոցի տրավմատիկ հիշողությունների պրիզմայով անցկացված դարակազմիկ դատողությունների հորձանուտում:

Կոնկրետ Փաշինյանին շատախոսալիսները հակացուցված են, քանզի կրկնվող ասելիքի ու «հանցավոր ռեժիմի», «ռևանշիստ նախկինների» մեղադրական սխեմայի պայմաններում արագորեն ձանձրացնում են: Բայց, որ ամենից էականն է, ցանկացած հարցում ի ցույց են դնում վարչապետի պաշտոնն զբաղեցնող գործչի մակերեսային պատկերացումները, դիլետանտիզմն ու պարզունակ մանիպուլյացիաների դիմելու անզուսպ հակումը:

Նորմալ հարցեր են տալիս, բայց Փաշինյանը պատասխանը հանգեցնում է Հայկո-Մկոյի «կարգին» սքեթչներին, թե՝ «յութուբով պոիսկ տվեք» այդ սքեթչը նայեք, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ կան:

Սահմանադրական «կոստյումից» են հարցնում, այնպիսի ցրող պատասխան է տալիս, որ ավելի լավ է՝ սքեթչներից խոսեր:

Կեղծված ընտրությունների մասին դատողություններ է անում, բայց ինչ-որ չեմ մտաբերում, թե 1995 կամ 1996 թվականների ընտրակեղծարարներին պատասխանատվության կանչելու նախաձեռնություն ցուցաբերած լինի:

Ամենից դիպուկ ինքնաբնութագրականը Նիկոլ Փաշինյանի երեկվա այն ֆրազն է թերևս, որ ասաց, թե՝ կոնկրետ բան ո՛չ նկատի ունեմ, ո՛չ նկատի չունեմ: Դե գնացեք ու ինչպես կկամենաք՝ ընկալեք: Հեղաշրջո՞ւմ էին նախապատրաստում ինչ-որ մութ ուժեր: Թե բա՝ ռևանշ էին ուզում անել: Ախ, ահա՜ թե ինչ: Ոչինչ:

Շքեղ է, իհարկե, նրա այն հնարքը, երբ մի մանիպուլյատիվ հայտարարությունը հիմնավորելու համար իր մեկ ուրիշ մանիպուլյատիվ հայտարարությունն է վկայակոչում:

Շատ հավանեցի նաև գունագեղության նրա ընկալումը: Գունա-գեղ, այսինքն՝ գեղերը, կներեք, գյուղերը, պետք է գունազարդել: Վերցնենք ներկերն ու «ջրենք» հայրենի գյուղերը: Հաճելի է տեսնել, որ գունավորման կարևորության մասին խոսում է մեկն այն շրջանակների ներկայացուցիչներից, որ ոչ այնքան վաղուց ծաղրուծանակում էին մետրոյի վագոնները ուրարտական մոտիվներով նախշազարդելը կամ մայրաքաղաքի շենքերը ներկելը:

Բուհերում հայերենի ու հայոց պատմության հարցին է անդրադառնում, էլի՝ մակերեսային ու խիստ սուբյեկտիվ դատողություններ: Խնդրի բովանդակության միտումնավոր խեղաթյուրում, թե չպիտի գան՝ բուհում հայերեն սովորեն: Հետաքրքիր է, իսկ ինքը, որ դպրոցից հետո համալսարանում հայերեն և հայ գրականություն էր անցնում, այդ դասաժամերը բոյկոտո՞ւմ էր: Չէ՞ որ դպրոցում արդեն անցել էր հայոց լեզու էլ, հայ գրականություն էլ, պատմության մասին էլ չասեմ:

Մի խոսքով՝ հերթական շատախոսալիս: Ու՝ ոչինչ:

Արմեն Հակոբյան

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am