<<Հրապարակը>> գրում է.<<Ֆինանսների նախարարության բաժանումից եւ ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ակնհայտորեն կադրային զտումներ է իրականացնում։ Նրա նշանակումից ընդամենը օրեր անց Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը՝ նախկին պետ Գագիկ Խաչատրյանի մերձավորներից մեկը, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սողոմ Մելիքսեթյանը։ Վերջինս, ըստ ՊԵԿ-ից ստացված պարզաբանման, 2002-ից աշխատում է մաքսային համակարգում` նախ որպես տեսուչ, ավագ տեսուչ, ապա 2009-ից մինչեւ վերջին նշանակումը զբաղեցրել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալի պաշտոնը: Ունի մաքսային ծառայության մայորի կոչում: Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանի անունը հիշատակվում էր մարտի վերջին մի խումբ մաքսային աշխատակիցների հրապարակած նյութում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Ձայնագրության մեջ ասված էր, որ «Կյաժ» մականունով Կարեն Գրիգորյանը մաքսային չարաշահումների մասնակիցն է եղել, եւ չի բացառվում, որ նրա անաղմուկ պաշտոնանկությունը կապված է այս լսանյութի հրապարակման հետ։ Ի դեպ, ՊԵԿ նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարել է, որ այն մասնագետները, որոնք կդրսեւորվեն իբրեւ գրագետ, ազնիվ եւ բարձր որակի աշխատակիցներ, պաշտոնի բարձրացում կստանան>>։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը