<<Ժողովուրդ>> օրաթերթը գրում է.«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն Է սկսվել։ Բանն այն Է, որ դեպքը բացահայտել Է ոստիկանությունը և ամբողջական փաթեթով այն տրամադրել Է ՀՀ քննչական կոմիտեին, որն Էլ երեկ սկսել Է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջել Է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։ Իսկ այս պատմությունը կարող Է հեռու գնացող զարգացումներ ունենալ։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել Է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել Է, և որոնք իրեն ուղղորդել են։ Այլ կերպ ասած՝ այս գործը կարող Է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը