Հրայր Թովմասյանի տան խուզարկության օպերացիան տապալվել է

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին` վաղ առավոտյան, խուզարկություն է կատարել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։ Խուզարկությունից հետո փաստաբանները հայտարարեցին,

որ խուզարկության ընթացքում ոչինչ էլ չեն գտել, համենայն դեպս քննիչները ոչինչ չեն առգրավել։ Խուզարկությունը կատարվել է իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումով: Նախ Հրայր Թովմասյանը, առանց ՍԴ դատավորների համաձայնության, ներգրավվեց որպես մեղադրյալ, որը ՍԴ նախագահի գործառութային անձեռնմխելիության կոպտագույն խախտում էր: Դրանից հետո արդեն այս խայտառակ խուզարկությունը, որի վերաբերյալ դատական որոշման ծանուցումը պատշաճ կարգով չի կատարվել: Խուզարկության ընթացքում քննիչները իրենց նախընտրությամբ մի փոքր հատված ընթերցել են դատավորի կայացրած որոշումից, մինչդեռ Հրայր Թովմասյանն ու նրա փաստաբանները ի սկզբանե պետք է ստանային դատարանի որոշման պատճենը, ինչը չի կատարվել: Ավելին` ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի պաշտպանների միջնորդությունը` նկարահանել տան խուզարկությունը: Փոխարենը քննիչներն իրենց հայեցողությամբ լուսանկարել են Թովմասյանի տան խուզարկության ընթացքը:

Տրամաբանական է, որ Թովմասյանը իր տանը իրավական տեսանկյունից խնդրահարույց փաստաղթղթեր չէր պահի, եթե անգամ այդպիսիք լինեին: Տրամաբանական է նաև, որ ՀՔԾ քննիչները ևս այս պարզ իրողությունները գիտակցել են: Խուզարկության իրական նպատակը, ինչպես արդեն գրել ենք, ամենևին էլ ինչ-որ փաստաթղթեր գտնելը չի եղել: Նպատակը եղել է նկարել ՍԴ նախագահի տունն ու ունեցվածքը` այն լրատվամիջոցներում շրջանառելու ու շահարկելու համար: ՀՔԾ-ին, սակայն, չի հաջողվել Հրայր Թովմասյանի տանը հայտնաբերել իր պատկերացրած ճոխություններն ու ոսկեջրած կահ-կարասիները: Այս տեսանկյունից խուզարկությունը չի ծառայել իր նպատակին, ընդամենը լրացուցիչ անգամ հրապարակավ հավաստվել է, որ իրշխանությունը ռեպրեսիվ բոլոր գործիքներով շարունակում է ճնշումները ՍԴ նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդիրը շատ պարզ է` բոլոր հնարավոր միջոցներով հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին: Ընտանիքի և տան վրա գնալը բարոյական այն գիծն է, որը, որպես կանոն, աշխատում են չանցնել: Բայց Նիկոլ Փաշինյանը չի հապաղում մտնել մարդու տուն` ծիծաղելի վիճակի մեջ դնելով ողջ քննչական և դատական համակարգին: Ի վերջո, այս բոլոր գործողությունները դատական կարգով վիճարկվելու են, և մի օր այս խեղկատակություն հիշեցնող դատավարության մասնակիցները ստիպված են լինելու բացատրություններ տալ, թե ում հրահանգով են գործել:
Ի դեպ, հենց այն պահին, երբ ՀՔԾ-ն խուզարկում էր երկրի ամենաբարձր դատարանի նախագահի բնակարանը, խորհրդարանում ընթանում էր ԱԺ հերթական նիստը, որտեղ կատարվածին ոչ մի արձագանք այդպես էլ չտրվեց, որևէ գնահատական կամ հարց չհնչեց այն մասին, թե ինչ էր փնտրում ՀՔԾ-ն ՍԴ նախագահի տանը:
Նման ամորֆ Ազգային ժողով, նման անդեմ խորհրդարանական ընդդիմություն նորանկախ Հայաստանը երբեք չի ունեցել:


Հայկ  Դավթյան

դիտվել է 2567 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am