Աճեմօղլուն պայթեցրել է Փաշինյանի աճպարարությունը

Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանը թավշյա հեղափոխությունից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում, նշված է Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում: Անցյալ տարվա հետ համեմատած երկիրը առաջադիմել է 7 կետով: Կազմակերպությունը Հայաստանը Կոսովոյի հետ միասին դասել է այն երկրների շարքին, որոնց զարգացումներին անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել հաջորդ տարում:

Սակայն, դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է, որ չնայած վերոհիշյալ բարելավումներին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների, մասնավորապես շահերի բախման և ոչ թափանցիկ հանրային գործունեության, որոնք խանգարում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:

Զեկույցն ընդգծում է՝ պետական համակարգում իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման և հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացման համար առաջնահերթ խնդիրներից է հանրային վստահության բարձրացումը իրավապահ կառույցների և դատական համակարգի հանդեպ:

Կարևորելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ իշխանությունների քաղաքական կամքը՝ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ջանքեր գործադրել երկրում քաղաքական նոր ենթամշակույթի և պետական կառավարման համակարգի ձևավորման համար:
Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:

Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն: Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով այդ վտանգը դեռևս պահպանվում է:

Հայաստանում ժողովրդավարության վիճակն, այսպիսով, սկսում է արևմտյան դաշտից էլ բացասական գնահատականների արժանանալ: Առհասարակ, Հարավային Կովկասում է նկատվում այդ միտումի արձանագրումը:

ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ նամակ են հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ հայտնելով իրենց մտահոգությունը այդ երկրում ժողովրդավարության վիճակի, ժողովրդավարությունից շեղվելու վերաբերյալ: «Վրաստանը պատրաստվում է 2020թ. ընտրություններին, և մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել ընտրությունների օրինականությունն ու համոզվել, որ ընտրական գործընթացը պաշտպանված է ներքին և արտաքին միջամտությունից», - ըստ «Ազատության»՝ գրել են նրանք:

Կոնգրեսականներն ավելի վաղ՝ անցած ամիս ևս իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ էին հղել, որին ի պատասխան՝ Վրաստանի իշխանությունները հավաստիացել էին, թե ընտրությունները կանցկացվեն բարձրագույն չափանիշներով:
Վրացական իշխանությունների պատասխան նամակից հետո, կոնգրեսականները հիմա գրում են, որ ըստ վերջին տեղեկությունների՝ Ֆեյսբուքը փակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ստեղծած էջերը անընդունելի քարոզչության համար։ «Փաստը, որ այդ էջերը ժողովրդավարությանը և արևմտյան արժեքներին հակասող գաղափարախոսություն են տարածել, պարզապես անընդունելի է», - գրել են կոնգրեսականները Վրաստանի վարչապետին:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ իշխող կուսակցության նշանակած դատախազները կուսակցության ընդդիմադիրների դեմ ուղղված գործեր են բացում: «Օրենքի գերակայությունն ու անաչառ դատական համակարգը առողջ ժողովրդավարության կարևոր մասն են: Մենք ազատ և արդար ընտրությունների կոչ ենք անում, որոնք պետք է երաշխավորի ձեր կուսակցությունը», - նշել են նրանք: Կոնգրեսականները նաև մտահոգություն են հայտնել Անակլիայի նավահանգստի կառուցման ծրագրին «Վրացական երազանք»-ի քաղաքական միջամտության կապակցությամբ: ԱՄՆ-ը աջակցում է Անակլիայի նավահանգիստը կառուցելու ծրագրին, սակայն քաղաքական միջամտությունը խոչընդոտում է ամերիկյան ընկերությունների մասնակցությանը:

Կոնգրեսականները նշել են, որ նման իրադարձությունները կարող են անցանկալի ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա, և կարող են հետաձգվել ԱՄՆ-ի ապագա ներդրումները Վրաստանում: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, թե որոշ կոնգրեսականներ հնարավոր է թյուրիմացության մեջ են կամ ճշգրիտ տեղեկատվությանը չեն տիրապետում:
Նա նշել է, որ եթե Վրաստանը շեղված լիներ ժողովրդավարության ուղուց, ապա ԱՄՆ-ի բյուջեի նախագծում Վրաստանը տեղ չէր ունենա որպես Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող բացառիկ երկրներից մեկը: «Մենք կհամագործակցենք այդ կոնգրեսականների հետ, և մեր հիմնական խնդիրն է, որ բոլորին, այդ թվում՝ նրանց, ներկայացվի ճշգրիտ տեղեկատվություն»,- «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Օխանաշվիլին:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին համոզմունք է հայտնել, թե կոնգրեսականների նամակը իրականում հասցեագրված է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: «Գախարիան սովորական փոստատար է, որին նամակ է ուղարկվել փոխանցելու համար», - ասել է Խուխաշվիլին՝ «360 աստիճան» հեռուստածրագրում մեկնաբանելով կոնգրեսականների՝ Վրաստանի վարչապետին նամակ ուղարկելու փաստը: Անցած տարի Իվանիշվիլին խոստացել էր խորհրդարանական այս տարվա ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով, բայց խոստումը չիրականացվեց: Անցած աշնանը վրացական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7605 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am