Հայ-իսրայելական նուրբ մեսիջներ

Աշխատանքային այցով Իսրայելում գտնվող Հայաստանի նախագահը բարձրացրել է այդ երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով:

ՀՀ նախագահն այդ մասին խոսել է այսօր Քնեսեթ այցելության ժամանակ, որտեղ նրան և տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել են Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում», - շեշտել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար՝ Հայաստանի նախագահն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Յուլի Էդելշտեյնը մասնավորապես ասել է. - «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։

Քնեսեթիի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք», - ասել է Էդելշտեյնը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված», - ասել է ՀՀ նախագահը՝ կարևորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Սարգսյանն ասել է, որ հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին։ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր», նշել է Արմեն Սարգսյանը։

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը՝ «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտականության» խորագրով, ավարտվեց Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոսթի ինստիտուտ-թանգարանի հուշահամալիրում ծաղկեպսակներին տեղադրման արարողությամբ։

Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովի հիմնական ուղերձը ներկայումս հակասեմիտականության ժխտումն է։ Ըստ «Ազատության»՝ համաժողովին մասնակցող մոտ հինգ տասնյակ պատվավոր հյուրերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Բրիտանիայի արքայազն Չարլզը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, Գերմանիայի, Իտալիայի և Ավստրիայի նախագահները, իրենց ծաղկեպսակները տեղադրեցին և խոնարհվեցին դրանց դիմաց։
Ի դեպ, համաժողովին չմասնակցեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ դժգոհելով, որ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ միջազգային այս ֆորումի ժամանակ։ Իսրայելցի կազմակերպիչները հայտարարել էին, որ միջոցառմանը ելույթ կունենան միայն Երկրորդ աշխարհամարտի 4 դաշնակից պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները, և Գերմանիան։

Եվս մեկ սկանդալ կապված էր Ուկրաինայի նախագահի հետ։ Իսրայել ժամանած Վլադիմիր Զելենսկին չմասնակցեց համաժողովին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե ուկրաինական պատվիրակության մյուս անդամների հետ իրենց տեղերը զիջել են այն մարդկանց օգտին, ովքեր Հոլոքոսթի ժամանակ կենդանի են մնացել։ Այդպիսով, նա միակ պետության ղեկավարն էր, ով չմասնակցեց համաժողովին՝ գտնվելով Երուսաղեմում։ Ինչպես հրեական մամուլն է գրում, «Յադ Վաշեմ» ինստիտուտ-թանգարանի ղեկավարությունը շատ բացասական էր արձագանքել Զելենսկու քայլին՝ այն անվանելով «զզվելի մանիպուլյացիա», իսկ նրա վարքագիծը՝ «ցինիկ ու շփոթեցնող»։ Ուկրաինայի նախագահին բացատրել էին, որ Հոլոքոսթից փրկվածները ստացել են նման հնարավորություն, և իրենց համար անհասկանալի էր նման որոշումը, գրել է հրեական «Իսրայել Հայոմ» պարբերականը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1658 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am