Սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (video)

«Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն են ինչ-որ քննչական գործողություններ կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Իրոք, ցավ եմ ապրում դրա համար: Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ի՞նչ ասաց, ինչո՞ւ ասաց, ո՞նց վարվեց, չի լինելու»,- իր բնակարանում ՀՔԾ-ի իրականացրած խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը հավելեց, որ իր համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը իրենց միջնորդությունները և չտեսաձայնագրելը թե՛ հարցաքննությունները, թե՛ խուզարկությունը, որ հետո տարընթերցումներ ու տարբեր մեկնաբանություններ չլինեն:

Նա տեղեկացրեց նաև, որ իրավական կողմին ինքը չի անդրադառնա, դա կանի իր պաշտպանական խումբը:

«Բայց, ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, և օրվա իշխանությունը ունի խնդիր՝ արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահ, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ, և դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև միջազգային հանրությունը տեղյակ է դրանից: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական-երրորդական է: Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,- նշեց ՍԴ նախագահը:

Նա լրագրողներին ասաց, որ վերջիններս տեսնում են այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի: Իսկ, թե այս ողջ պրոցեսները երբ են սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե այդ ամենի մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- ասաց նա և հավելեց.

Իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում ու գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ լսում են, կյանքն ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Մի՛ սպասեք ինչ-որ որոշումների, իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ ինձ համար ապրում եմՍա իմ խաչն է, որ պետք է տանեմ »:

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am