«Վիկիլիքսի» տվյալները լրացնում են մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի բացասական դերակատարման «փազլը»

Տասներկուամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ «Վիկիլիքսի» տվյալների վերջին հրապարակումները, որ նախաձեռնել է «Իմ ձայնը», հետաքրքիր են: Հատկապես, եթե նկատի առնենք, որ դրանք 2007 թվականի վերջերի և 2008-ի զարգացումների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատասխանատու ներկայացուցիչների տեղեկանքներն ու զեկույցներն են պետդեպարտամենտին կամ այլ մարմինների, ու արտացոլում են ինչպես ամերիկյան դիվանագետների տպավորություններն ու գնահատականները, այնպես էլ՝ Տեր-Պետրոսյանի և այդ շրջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների, քննարկումների մանրամասնությունները:

Այն ժամանակվա ու հաջորդած իրադարձություններին քաջածանոթ, զարգացումներին հետևած ու դրանք վերլուծած շատերի համար խորը բացահայտումներ ու սոսկալի գաղտնիքներ «վիկիլիքսյան» այդ տվյալներում հազիվ թե լինեն: Բայց այլ հարց է, որ վերջերս հրապարակված ու շրջանառվող այդ տվյալները գալիս են լրացնելու 2008-ի նախընտրական ու հետընտրական իրադարձությունների «փազլը», ընդգծում են այն հետագիծը, որը հանգեցրեց ողբերգական հետևանքների, զոհերի և արյունահեղության:

Ուշադրություն են գրավում այն դրվագները, որոնք ուղղակիորեն հուշում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, գրեթե ուղղակիորեն ցանկացել է ԱՄՆ դասպանատունը ներգրավել ներքաղաքական գործընթացների մեջ: Դրա մասին են վկայում 2008-ի փետրվարի 21-ի վերաբերյալ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի փոխանցած նամակն ու դրա վերաբերյալ նշված ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի մեկնաբանությունը, ըստ որի՝ իրենք մտադիր չեն ներքաշվել ՀՀ ներքաղաքական խնդիրների մեջ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հենց դա է իրենցից ակնկալում:

Նյուն ձև, ամերիկյան դեսպանատան 12 տարի առաջվա գաղտնազերծված տեղեկանքներն ու նամակները հուշում են, թե մարտի 1-ի հետկեսօրյա զարգացումներում ինչ դերակատարում է ունեցել նույն Տեր-պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Այնպես չէ, որ դա «Վիկիլիքսից» հայտնի դարձավ: Վերջին հաշվով, կան ու վաղուց հանրայնացված են մարտի 1-2-ին Տեր-Պետրոսյանի, նրա նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի, նույն Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները: Հիշո՞ւմ եք այն, որ Ալեքսանյանի թալանված խանութից բաներ էին հասել Արզումանյանին, այն, որ մարտի 1-ի արյունոտ գիշերվանից հետո, պարզվում է, Տեր-Պետրոսյանը շատ հանգիստ քնել էր: Ու էլի նման մի շարք մանրամասնություններ, որ «յութուբներում» կան, եթե ինչ-որ մեկը մոռացել է:

Նույն Փաշինյանը «մարտի 1-ի» գործով համապատասխան մեղադրանքով, ի վերջո, դատապարտվել է ազատազրկման, և այդ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել: Մի բան էլ, համաձայնելով համաներմամբ ազատվելուն՝ նա, փաստորեն, ընդունել է ներկայացված մեղադրանքն ու դատավճիռը:
Պարզապես «Վիկիլիքսի» տվյալները լրացնում են մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների և դրանցում Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի բացասական դերակատարման «փազլը»:

Դա էլ, իր հերթին, հուշում է, որ այն, ինչ հիմա թավշյա իշխանությունն՝ իրեն ենթակա ՀՔԾ-ի միջոցով, դյուրահավատ հանրությանը հրամցնում է որպես «մարտի 1-ի բացահայտում», ոչ մի բացահայտում էլ չէ: Բայց դե հո իրենք այնպես չէի՞ն տանի «գործը», որ քննությունը ելներ իրենց հետքի վրա կամ քններ թափված արյան մեջ իրենց մեղքի բաժինը:

Նորատ Եկվորյան

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am