Դավադրություն ներսից, թե դրսից

Ազգային ժողովը դարձել է հաշիվները մաքրելու վայր, ինչպես Արրատ Միրզոյանը կասեր, մի բեսեդկան է պակասում, որպեսզի պատգամավորները համարները հանեն իջնեն ձոր, լռվեն բեսեդկում ու ամբողջ օրն իրարից հաշիվներ մաքրեն: Ցավալին այն է, որ այդ հարցում եւս իշխանությունն անտաղանդ է ու գնում է նախկինների հետքերով՝ ընդդիմությանը ոչնչացնելու, մրոտելու:

Լենա Նազարյանն իր ելույթով գուժեց ընդդիմության չգոյությունը, ասաց «Լուսավոր Հայաստանը» խցանվել է անցյալում: «Շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով և վախերով: Պարոն Մարուքյան, ցավոք, Ձեր ընդդիմությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված էինք եղել լինել նախորդ իշխանության ժամանակ, և դա, մեղմ ասած, լավ օրից չէր: Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձևերից, հրաժարվեք անցյալի չափանիշներից»,- ասաց նա: Նազարյանը կոչ արեց հրաժարվել անցյալի ձևերից, որովհետև անցյալի ընդդիմության տեսակը սպառված է:

«Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյանը, նշանակում է լինել անհուսալի կերպով հին, ասել՝ մեջ մի ընկիր, երբ բանավիճում ենք քո քաղաքական պապայի հետ, նշանակում է վերարտադրել անցյալը ու անհուսալի կերպով լինել հին: Էս ի՞նչ բառապաշար է, մի՞թե Դուք և մենք քաղաքական հայրերի կատեգորիաներով ենք բանավիճելու»,- ասաց նա` ընդգծելով, որ ընդդիմությունը իներցիայով է շարժվում:ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` քաղաքացիներն անցյալում են թողել ոչ միայն նախկին իշխանությանը, այլև նախկին բոլոր ընդդիմություններին:

Լուսինե Բադալյանը՝ Լուլուն էլ իբրեւ շոուբիզնեսի կարկառուն ներկայացուցիչ դիագնոզեց՝ ընդդիմությունը միայն շոու է անում, այն էլ՝ վատ: Բադալյանը տարակուսանք հայտնեց այն առնչությամբ, որ ընդդիմությունից նորից խոսում են ԱԺ-ն լուծարելու մասին․ «Այդպիսի նպատակներ ունի նաև ՀՀԿ-ն, որը բացահայտ խոսում է այդ մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Թո՞ւյլ է տալիս սա արդյոք ինձ մտածելու որոշակի համաձայնության և դավադրության մասին։ Ունե՞մ իրավունք այդպես մտածելու, հուսով եմ՝ կհերքեք»։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մմակունցն էլ ասաց, թե ընդդիմությունը միայն աղմուկ հանելով չէ ընդդիմություն: Ալեն Սիմոնյանն էլ հայտնագործություն արեց, թե իրենք արդեն իսկ կատարում են ընդդիմություն, այդ իսկ պատճառով ընդդիմադիրները նեղն են ընկել ու այսքան նյարդային դարձել:

Թեեւ իշխանության ներկայացուցիչները ընդդիմությանը մեղադրում են նախկինների հետ դավադրություն կազմակերպելու մեջ, սակայն իրենց այսպիսի անմեղսունակ պահվածքով իրենք են սարքելու իշխանության գլխին:

Անի Սահակյան

դիտվել է 1507 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am