Նալբանդյանը «դասեր է տվել» Մամեդյարովին

  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պրահայում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցի, որին ավելի վաղ պատասխանել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը «երկար դասախոսություն կարդաց», բայց հստակ պատասխան չտվեց պարզ և ուղիղ հարցին։ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաև այն խնդրի վերաբերյալ, որ մարդասպաններին Ադրբեջանում հերոսացնում են։ «Չի կարելի մարդասպանին ազգային հերոս դարձնել, ինչպես Ադրբեջանն արեց Ռամիլ Սաֆարովի դեպքում։ Այժմ էլ լայնածավալ ու լավ ծրագրված ռազմական ագրեսիվ գործողություններ էին իրականացվում Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այդ գործողությունների ժամանակ կիրառված բռնությունները Բաքվից խրախուսվում էին, ինչպես Սաֆարովի դեպքում էր»,- ասել է նախարար Նալբանդյանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ 3 հայ զինվորների խոշտանգել էին և գլխատել. «Այդ զինվորների գլուխները ցուցադրվում էր Ադրբեջանի գյուղացիներին։ Մի մարդասպան էլ պատվի արժանացավ, ազգային հերոս կոչվեց Ադրբեջանի նախագահի կողմից հենց օրեր առաջ»։ Նալբանդյանը նշել է, որ թեև չի փորձում խորանալ հակամարտության խորքերը, բայց կան փաստեր, որոնք հայտնի են բոլորին. «Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ ԼՂ-ի հակամարտություն են ծնել։ Ագրեսիայի ժամանակ օգտագործվել են ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն առնչվող խմբավորումներ։ Ադրբեջանցի գործընկերս իր սին դասախոսության ժամանակ վկայակոչում էր ՄԱԿ-ի 4 բանաձևերը։ Բայց ինչո՞ւ 4 բանաձև։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր բանաձև մերժվել էր Ադրբեջանի կողմից։ Այդ 4 բանաձևերի հարցը խեղաթյուրված է։ Դրանք եղել են Ադրբեջանի դաժանությունները կանխարգելելու համար։ Ադրբեջանը չի հարգել դրանք։ Մինչև այժմ էլ չի հարգում։ Անգամ 1994 թ.-ին համաձայնեցված հրադադարը չի հարգվել։ Հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ-ի հետ»,- նշել է նախարարը։ Նալբանդյանը շեշտել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի խնդիրը եղել է հրադադարը, այլ ոչ թե տարածքային հարցերը: «1994 թ.-ի մայիսին համաձայնություն եղավ հրադադարի մասին, հուլիսին այն հաստատվեց, 1995-ի փետրվարին էլ վերահաստատեց»,- փաստել է նա։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am