Հանգիստ թողնել կովերին

 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, շարունակելով մեկ օր առաջ, խորհրդարանում իր կողմից բարձրացված կովի կաթի և թրիքի թեմային, կրկին խոսել է կովերի մասին:
«Շաբաթ օրը ես տեղեկություն ստացա, որ երբ մեր անասնագոմերը ավանդաբար մտնում է հեղձուցիչ, տաք ինչ-որ բան, և մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է: Ընդհակառակը՝ այն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք մեր խոշոր եղջերավոր անասունի համար, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվություն ապահովելուն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով»,-բացատրել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին անհնագստացնում է, որ մեր որոշ արտադրողներ ՀՀ-ում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել, այլ ներկրում են դրսից` կաթի փոշու տեսքով: << Ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ»,-նկատել է վարչապետը և նշել, որ արդեն այդ ուղղությամբ շարժ նկատվում է:
Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը երբ և որտեղ է հարստացրել անասնապահության մասին իր գիտելիքները, բայց այս անգամ նա խոսել է կովերի իրավունքներից .
«Գիտեմ, որ չեն վստահելու, ասելու են հազար տարի է՝ կով ենք պահում և, երեկ մեկ, էսօր երկու, եկել բացատրում եք, թե կովը երբ է մրսում, մենք չգիտենք՝ մեր կովը երբ է մրսում: Սակայն սենց տեսակետ էլ կա, որ կարող է մեր իմացածը այդքան էլ ճիշտ չէ, ներող եղեք, բայց խնդրում եմ информация к размышления»,-ասել է նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ իրենք աջակցում են տոհմային անասնաբուծությանը և դրա հետ կապված աջակցություն ևս իրականացնում են: «Մոտավոր գնահատականներով՝ մենք տարեկան արտադրում ենք, 2019 թվականի արդյունքներով՝ 700 հազար տոննա կաթ, և մոտավոր գնահատականներով՝ մեր ինքնաբավության սահմանը 1 միլիոն տոննան է: Եթե 40 տոկոս էլ արտադրությունը ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար»,- նշել է նա:

Փաստորեն, եթե հեղափոխության առաջին օրերին Փաշինյանը որպես տնտեսական հեղափոխության ուղիղ ճանապարհ, կոչ էր անում ոչխար պահել, ապա այժմ կոչ է անում պաշտպանել կովերի իրավունքները. նրան մտահոգում է գոմերի ջերմային ռեժիմի և մաքուր օդի հարցը:
Հայաստանի նախկին վարչապետերից մեկն էլ առաջարկում էր կթելուց առաջ կովի կուրծքը լվանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա հասել է նույն կետին ու խճճվել: Հավանաբար չի կողմնորոշվում` կովերի համար որն է ավելի կարևոր` կթելուց առաջ կուրծքը լավանալը, թե մաքուր օդ շնչելը:
Թերևս պետք է չէ կովերի մասնագետ լինել, պնդելու համար, որ ճիշտը կովերին հագիստ թողնելն է. նրանք իրենց համար հանգիստ էլ կգտնեն, թթվածին էլ : Տնտեսական հեղափոխության հույսը կովերի և ոչխարների վրա է մնացել, բայց հերթի մեջ դեռ խոզերն էլ կան:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2227 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am