Ով ում և որ պահին քաշեց. հայի բախտի և խաբված ղազախի դրաման

 

2019 թվականի օգոստոսի 1-ին Ղազախստանի կառավարությունը որոշում է կայացրել օրինականացնել Հայաստանից ավտոմեքենա գնելը։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը: Ըստ Sputnik Ղազախստանի` Հայաստանից գնված արտասահմանյան ավտոմեքենաների ներկրման օրինականացմամբ լուծվում են մի շարք խնդիրներ, որոնց բախվում է Ղազախստանի ճանապարհային ոստիկանությունը։
Խնդիրը հետևյալն է` ԱՄՆ–ից ներկրված արտասահմանյան մեքենաներ ձեռք բերելու համար ղազախները Հայաստանում ժամանակավոր կացության փաստաթղթեր են ձևակերպում և հայկակական ավտոշուկայից մեքենաները գնում որպես ՀՀ քաղաքացի:
Այդ ավտոմեքենաները Ղազախստան են ներկրվում հայկական պետհամարանիշերով, այսինքն` առանց լրացուցիչ հարկեր վճարելու։ Արդյունքում ավտոմեքենան կրկնակի էժան է նստում գնորդի վրա: Մոտավոր հաշվարկներով վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից և Ղրղզստանից շուրջ 200 հազար ավոտմեքենա է ներկրվել Ղազախստան:
Ամռանը Ղազախստանում որոշվել էր  օրինականացնել ղազախների համար Հայաստանից ավտոմեքենաների ձեռք բերումը, ինչը թույլ կտար նրանց Հայաստանում ժամանակավոր կացություն չձևակերպել և էժան մեքենաներ ներկրել:
Այս ողջ ընթացքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, օգտվելով ԵԱՏՄ տարածքում Հայաստանի համար սահմանված` երրորդ երկնրերից ներկրված մեքենաների մաքսային տուրքերի  արտոնյալ ժամանակահատվածից, մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան`  հույսով, որ 2020 թվականի հունվարից հետո, երբ մաքսատուրքը Հայաստանում հավասարվի ԵԱՏՄ ընդհանրական տարիֆներին, իրենց մեքենաները կկարողանան վաճառել ավելի թանկ գնով: Ակնկալվում էր, որ հիմնական գնորդները լինելու են հենց ղազախները:
Բայց նախօրեին պարզվեց, որ Ղազախստանի կառավարությունը որոշել է խստացնել արտասահմանյան համարանիշներով մեքենաների վերահսկողությունը, ինչը ի դեպ, ժամանակին արեց նաև Հայաստանի կառավարությունը վրացական համարանիշներով մեքենաների նկատմամբ:

Ղազախստանի կառավարությունը սահմանել է պարտադիր նորմ, որ օտարերկրյա համարանիշով մեքենաները իրենց երկրում առանց հաշվառման մեկ ամսից ավել չեն կարող օգտագործվել: Իսկ հաշվառման կանգնելն ու ղազախական համարանիշ վերցնելը բարձրացնում է մեքենայի գինը, այսինքն ` Հայաստանից մեքենա գնելը դառնում է ոչ ձեռնտու: Բացի այդ` պարզվեց, որ Հայաստանում էժան մեքենա ձեռքբերելու նպատակով ղազախները խարդախ սխեմաներ են օգտագերծել, իհարկե հայ ավտովաճառողների հետ համատեղ: Ղազախստանի ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակիցներ է գործուղել Հայաստան՝ ավտոմեքենաների հետ կապված խարդախությունները բացահայտելու նպատակով: Բանն այն է, որ Ղազախստանի ոստիկանությունը իր քաղաքացիներից բողոքներ է ստացել, թե Հայաստանում իրենց խաբել և մոլորեցրել են: Ամենյան հավանականությամբ ղազախների հետ նման գործեր բռնած ավտովաճառողներն առաջարկվում դատական քաշքշուկների մեջ կհայտնվեն:
ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված խոշոր վարկեր է վերցրել` ավտոմեքենայի առքուվաճառքի գործով զբաղվելու համար: Հայի բախտ ասվածը հենց նրանց համար է, որովհետև այս դեպքում նրանք բոլորը քաշվել են: 2019 թվականի ընթացքում մեքնենաների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 70 տոկոսով: Եթե հայկական ավտոշուկան ԵԱՏՄ այլ երկներից գնորդներ չունենա, ապա տեղական շուկայում գներն անպայման ընկնելու են, որովհետև պահանջարկն արդեն սպառված է: Վարկով մեքենա ձեռքբերած մարդիկ ստիպված են լինելու էժան վաճառել` իրենց վճարած գնից էլ էժան, որովհետև վարկերը փակելու այլ տարբերակ հազիվ թե գտնեն:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2307 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am