Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետում Դիանա Գրիգորյանին

Իշխանության երեւակայությունը սահմաններ չունի: Քաղաքական հակառակորդների նկատմամբ այլեւս անթաքույց վախերը դիանագրիգորյանական սցենարներով վերջին ժամանակները լցրել են մեր առօրյան, հանրությանը դարձրել են հանդիսատես, բայց իրենք այդպես էլ տաղանդը կորցրած վատ դերասաններ մնացել: Կեսօրին ցնցեց լուրն այն մասին, որ զինված մի տղամարդ մտել է Էրեբունի պլազա հյուրանոց, որտեղ է գտնվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, կրակել է աջուձախ, եւ որ պատանդառված մարդիկ կան: Լուրն այդ ոտքի հանեց շատ-շատերին եւ ուղղություն բռնվեց դեպի դեպքի վայր: Այստեղ շտապեց նաեւ ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Նա դուխով մտավ շենքի տարածք, բանակցեց ենթադրյալ ահաբեկչի հետ դեմ առ դեմ, ու առանց ձեռնաշղթայի ահաբեկչին իր ծառայողական մեքենայով տարավ բաժին:

Հետո գործի անցան իշխանական ֆեյքերը եւ լուրեր տարածեցին, որ ահաբեկիչն այդ Քոչարյանի աջակիցն է, որ երկրորդ նախագահի ազատության մասին գրառումներ է արել ֆեյսբուքյան իր տարածքում, ունի ընկերներ քոչարյանական դաշտից:
Մոտավորապես կեղծ օգտատեր Դիանա Հարությունյան- 2-ի պատմության կրկնօրինակում, դերերը կրկնօրինակողներն են միայն տարբեր, եթե Դիանա ֆեյքին ձերբակալողն ԱԱԾ-ն էր, քանզի ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր անունից կեղծ լուրեր տարածող Դիանան ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք էր թույլ տվել, ապա այս դեպքում ոստիկանապետի ժպ-ն էր:

Հիշեցնենք` հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Երկու օր անց ԱԱԾ-ն ձերբակալեց էջը վարող տղամարդուն, ով ինքնախոստովանական հրապարակային ցուցմունք տվեց. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»: Այսօր նմանատիպ սցենարով վնասազերծվեց «ահաբեկիչը», նա էլ նման քայլի գնացել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «մի այլ կարգի» անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը, ինչպես նշել է իր ֆեյսբուքյան էջում եւ ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամեքենաները:

Նշենք, որ երիտասարդը Արթուր Թորոսյանն էր, Արարատի մարզի Այնթափ գյուղից : Իմիջիայլոց, ցանկացած քաղաքակիրթ երկրում ահաբեկչին կտանեին ձեռնաշղթաներով, այլ ոչ թե այսպես դուխով ու ախպերավարի, որը մատնում է իշխանությունների կրկեսը:

Անի Սահակյան

դիտվել է 5731 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am