Շավարշ Քոչարյանը բացել է որոշ փակագծեր. ո՞րն է հայկական և ադրբեջանական կողմերի պատկերացրած փուլային լուծումը

Այլևս ակնհայտ է, որ ԼՂՀ կոնֆլիկտի բանակցային գործընթացը չի կարող շարունակվել նախկին ձևաչափով: Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա մշակվել է Կազանի փաստաթուղթը, ինչպես նաև դրան նախորդած մյուս տարբերակներն այլևս սպառել են իրենց, ինչի հստակ ապացույցը քառօրյա պատերազմն էր: Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է պաշտոնական Երևանի դիրքորոշման կարծրացումը: Չնայած դրան՝ զուգահեռաբար ժամանակ առ ժամանակ ակտիվանում են դեռևս 90-ական թվականներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք շրջանառության մեջ դրված փուլային և փաթեթային տարբերակների մասին տեղեկատվական արտահոսքերը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որոշ փակագծեր է բացել ԼՂՀ խնդրի կարգավորման  փուլային տարբերակի մասին: Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը: Իսկ ի՞նչ է ենթադրում փուլային տարբերակը: Պարզվում է՝ հայկական և ադրբեջանական կողմի պատկերացումներն էականորեն տարբերվում են: Շավարշ Քոչարյանը Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման հետ զրույցում հայտարարել է, որ փուլային տարեբերակի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վստահեցրել էր, թե Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, և Բաքուն կողմ է խաղաղ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ փուլային տարեբերակին: Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվելով փաթեթայինից, լուծումը տեսնում է փուլային տարբերակի մեջ,սակայն փուլային ասելով՝ հասկանում է, այսպես կոչված, <<օկուպացված տարածքների վերադարձ>>, որից հետո միայն կարելի է խոսել մնացած հարցերի, մասնավորապես Արցախի կարգավիճակի մասին: <<Մենք ասում ենք, դեմ չենք փուլայինի տարբերակին, որը սակայն բոլորովին այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ Հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին>>,- հայտարարել է Շաբարշ Քոչարյանը: Փոխնախարարի խոսքով՝ բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության, դրված է եղել փաթեթային տարբերակի գաղափարը, որը փորձում էր փոխզիջումների ճանապարհով մերձեցնել կողմերի մոտեցումները: <<Ադրբեջանը, ձևականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության, շեշտադրում է արել միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով և փորձում էր աղավաղել փաթեթայինը և բերել դեպի փուլային: Դա, իմ կարծիքով, պատասխան է, որը հնչեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, բայց դա նաև այլ իմաստ է պարունակում: Ադրբեջանի կողմից իրականացրած վերջին օրերի ագրեսիայից և վայրագություններից հետո լիովին ակնհայտ է, որ այն, ինչ որ դրված էր այն բոլոր տարբերակների հիմքում, վերանայման կարիք ունի>>,- հայտարարել է փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ներկա իրավիճակում բանակցային գործընթացին առնչվող մեր մոտեցումները, որն ուղղակիորեն բխում է քառօրյա պատերազմից, որը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ի սկզբանե իր կողմից որդեգրած ռազմական, ուժային քաղաքականությունից՝ հայատյացությունից: Կար 1994 թ-ի մայիսի 12-ին զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, ավելին՝ կա նույն թվականի արդեն հունիսի 27-ի պայմանագիրը, որտեղ ուղղակի նշված է, որ զինադադարը գործելու է մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանը փաստորեն սկսեց նոր պատերազմ՝ չսպասելով մեծ քաղաքական պայմանագրի ստորագրմանը: Ադրբեջանը միանգամից հրաժարվել  է իր միջազգային պարտավորություններից և իր ստորագրությունից: Սա խնդիր է, որը  պետք է հասկանան  նաեւ ԵԱՀԿ միջնորդները: <<Ենթադրենք, վաղը ինչ-որ համաձայնագիր ենք ստորագրում, ստորագրում է նաև Ղարաբաղը, չէ՞ որ Ադրբեջանը նույն ձևով կարող է հրաժարվել: Պետք է հստակ գիտակցել, որ գործ ունենք այնպիսի սուբյեկտի հետ, որը ցանկացած պահի կարող է հրաժարվել: Իսկ դա նշանակում է, որ առանց դա հաշվի առնելու չի կարելի առաջ գնալ: Հետևաբար այն, ինչ վերաբերում էր հենց կարգավիճակին, չի կարելի թողնել անորոշության մեջ: Իսկ տարածքների վերադարձի մասին հիմա խոսելը ես համարում եմ կոպիտ սխալ: <<Չի կարելի խոսել որևէ տարածքի զիջման մասին առնվազն երկու պատճառով. նախ դրա մասին կարող է խոսել միայն Լեռնային Ղարաբաղը և երկրորդ՝ երբ հակառակորդը ընդհանրապես բացառում է որևէ կարգավիճակ, խոսել զիջումների մասին, անիմաստ էՄիակողմանի զիջումներ չեն լինում»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, որը շատ հստակ արձանագրում է մի պարզ իրողություն. տարածքների վերադարձը խաղաղության երաշխիք չէ:   Կարինե  Սարիբեկյան              

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am