Հայաստանը՝ տնտեսական սկանդալի մեջ. ԵԱՏՄ-ում մեզ մեղադրում են «խարդախ սխեմաներ» գծելու մեջ

Ղազախստանի պաշտոնյաները հուսախաբ են արել օտարերկրյա ավտոմեքենաների սեփականատերերին: Խոսքը հայկական և ղրղզական համարանիշներով մեքենաների մասին է: Իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է դատական գործընթաց սկսել նախորդ սեփականատերերի հետ: Պարզվել է, որ նրանք իրավունք չեն ունեցել Ղազախստանում մեքենաներ վաճառել:

«Այս մեքենաները, մասնավորապես, հայկական արձանագրության մեջ ասվում է, որ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: Եվ դրանք կարող են ներմուծվել մեր երկիր միայն ժամանակավոր հիմունքներով ուղղակիորեն հենց սեփականատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից: Սա անձնական նպատակների համար է, երբ նրանք ճանապարհորդում են որպես զբոսաշրջիկ կամ որպես հյուր: Միայն այս դեպքում»,- KTKnews-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար Ժանել Կուշուկովան:

Ի՞նչ է ստացվում... Կենացները, ինչպես ասում են՝ «քաղցրանում են»:

Ղազախստանի ՆԳՆ-ում պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներ են ուղարկել Հայաստան՝ հայկական ավտոմեքենաների հետ կապված իրավիճակի պատճառով. նախարարությունում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները:

Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաուշն է իր ավտոմեքենաների համար տեխռեգլամենտ մտցրել, դա տեղի է ունեցել 2020 թվականին, եւ մինչ այդ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող էին տեղաշարժվել եվրո-4 դասից ցածր եւ 2007 թվականի արտադրության ավտոմեքենաներով: Ղազախստանում նման մեքենաների համար արգելք է սահմանվել դեռեւս 2015-ին:

Ինչպես պատմել է Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մարատ Կոժաեւը, ղազախստանցիներն օգտագործել են երկու երկրների պահանջներում նշված սողամուտքերից եւ տարբեր ճանապարհներով հայկական փաստաթղթեր ձեւակերպել, թե, իբր, ժամանակավորապես բնակվում են Հայաստանում: Այդ փաստաթղթերի հիման վրա ավտոմեքենան ներկրվել է Ղազախստան: Փաստաթղթերի թվում են՝ վարման լիազորագիր, ապահովագրություն եւ տեխանձնագիր, բնակության ձեւակերպում եւ այլն: «Յուրաքանչյուր դեպք անհատապես կբացահայտենք: Մենք ոստիկանական խումբ ենք ուղարկել Հայաստան՝ հասկանալու համար, թե ինչ մեխանիզմ է այնտեղ կիրառվել, ով է մեղավոր: Մեր հայ գործընկերների հետ կստուգենք ղազախստանցիների եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները»,- ըստ News.am-ի՝ նշել է Կոժաեւը:

Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում:

Այսպիսով, հայկական ավտոշուկայից ավտոմեքենաների գնման արդյունքում, Հայաստանի բյուջեն լցնելու փաստն, իշխանությունների «գլուխ գովալը», կարելի է ասել՝ մեծ վտանգի մեջ է հայտնվել: Ստացվում է, Ղազախստանի միջոցով Հայաստանը դառնալու է ԵԱՏՄ օրենքների խախտմանը նպաստող պետություն:
Ղազախստանում արդեն քննարկում են Հայաստանից գնված ավտոմեքենաները վերադարձնելու տարբերակը:

Օրեր առաջ Ղազախստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարատ Կոժաևը պարզաբանել էր օտարերկրյա հաշվառման համարանիշերով ավտոմեքենաների գրանցման կանոնները: Պաշտոնյայի խոսքով՝ նման մեքենաներ գրանցելու համար սեփականատերերը պետք է դուրս գան Ղազախստանի սահմաններից և 30 օր անց վերադառնան Ղազախստան: «Խոսքը միայն Հայաստանից և Ղրղըզստանից բերված մեքենաների մասին է: Դա չի վերաբերում ռուսական մեքենաներին: Մաքսազերծման կանոնների համաձայն՝ դա պետք է անեն Ղազախստան մուտք գործող բոլոր մեքենաների տերերը, եթե դրանց մաքսազերծումն արվել է ոչ ըստ ԵԱՏՄ տարածքում սահմանված կանոնների:

Մեզ մոտ դա վերաբերվում է երկու երկրի՝ Հայաստանին և Ղրղըզստանին, որտեղ մինչև 2020 թվականը մաքսազերծման արտոնյալ ժամանակահատված էր գործում, այսինքն մաքսատուրքերն ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ մյուս անդամների մոտ: Այդ պատճառով ստացվում է, որ կանոնը պետք է տարածվի միայն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա, որոնք իրենց մեքենաներով ժամանակավոր մուտք են գործում մեր երկիր և կարող են ազատ շարունակել ուղին: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա նրանք պետք է նախապես ամբողջական մաքսազերծում անեին»,- պարզաբանել է Կոժաևը:

Հայաստանը հայտնվեց, մեղմ ասած՝ տհաճ պատմության մեջ: Եվ դեռ հարց է, թե այս սկանդալային տհաճությունն ինչ է արժենալու Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում, մեր երկրի վարկանիշի առումով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13176 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am