ԱՄՆ վարչակազմը «չի բացառում» Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը
ԱՄՆ վարչակազմը «չի բացառում» Իրանի դեմ ապագայում նոր պատժամիջոցների սահմանումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, գրում է RIA Novosti-ն: «Մենք երբեք օրակարգից չենք հանել Իրանի դեմ պատժամիջոցների հարցը նրա վարքագծի վերաբերյալ մեր մտահոգությունների հետ կապված»,- ասել է նա` պատասխանելով Իրանի բալիստիկ հրթիռների հեռանկարների մասին հարցին: «Ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց պատժամիջոցները կարող են սահմանվել»,- հավելել է Էրնեստը:
